Elix կլինիկայում մենք վերականգնում ենք բոլոր ատամները 1 օրում՝ օգտագործելով «All-on-4» կամ «All-on-6» տեխնոլոգիան բարձրակարգ իմպլանտներով և տեխնոլոգիաներով:
Ունենալով սեփական ատամնատեխնիկական լաբորատորիա մենք վերահսկում ենք որակը և պահպանում ժամկետներն ու արժեքները:
Ո՞ւմ համար է այն հարմար:
Ատամների պրոթեզավորումը մեկ օրվա ընթացքում՝ օգտագործելով All-on-4 կամ All-on-6 տեխնոլոգիաները, հարմար է այն հիվանդների համար, ովքեր ունեն`
- Ստորին կամ վերին ծնոտի բոլոր ատամների բացակայություն
- Պարոդոնտիտ / պարոդոնտալ հիվանդություն(ատամի ծանր շարժունակություն)
- Ցածր կամ չափավոր ոսկրային ատրոֆիա
- Շարժական պրոթեզ, որի մասին ցանկանում են ընդմիշտ մոռանալ:
«All-on-4» ատամների ամբողջական բացակայությունը բուժելու տեխնիկան ներառում է վիրահատության օրը 4 իմպլանտների վրա ամբողջական ֆիքսված ատամնաշարի տեղադրում: Երկու իմպլանտներ տեղադրվում են ծնոտի ոսկրին ուղղահայաց՝ ճակատային շրջանում, իսկ երկուսը՝ մինչև 45° անկյան տակ՝ հեռավոր շրջանում: Դրանց վրա ամրացված է 12 պսակների մշտական կառուցվածք։
Կարդացեք ավելին All-on-4 տեխնոլոգիայի մասին այստեղ:
Ատամների պրոթեզավորում 1 օրում քայլ առ քայլ`
Առաջին այցելություն.
Բժիշկը կատարում է բերանի խոռոչի տեսողական հետազոտություն:
Հավաքում է անամնեզ:
Ուղղորդում է Համակարգչային Տոմոգրաֆիա հետազոտություն անելուն
Ուսումնասիրում է ռենտգեն հետազոտության արդյունքները:
Համոզվում է, որ մեկ օրում արագ ատամնաբուժական իմպլանտացիա իրականացնելու հակացուցումներ չկան:
Որոշում է ոսկրային հյուսվածքի ծավալը և որակը:
Հաշվի առնելով պացիենտի կլինիկական պատկերի անհատական առանձնահատկությունները՝ բժիշկն ընտրում է ատամների ընդհանուր պրոթեզավորման օպտիմալ մեթոդը՝ «All-on-4» կամ «All-on-6»:
Ծանոթացնում է հիվանդին վիրաբուժական և օրթոպեդիկ բուժման պլանին:
Քննարկում է վիրահատության համար պացիենտի համար հարմար ամսաթիվը:
Կլինիկայի և պացիենտի միջև կնքվում է պայմանագիր:
Կատարում է բերանի խոռոչի ամբողջական մաքրում: Բուժում է առկա ախտահարված ատամների կարիեսը, մաքրում ատամները ատամնափառից և քարից: