Արդեն քանի տասնամյակ է ստոմատոլոգիայի մեջ լայն կիրառվում են բրեկետային համակարգերը, որոնք օգնում են ուղղել/շտկել երեխաների և մեծահասակների ատամնաշարը:
♦ Երաշխավորված արդյունք.
Մեծահասակների համար բրեկետների տեղադրումը շատ դեպքերում ատամնաշարն արդյունավետ շտկելու միակ միջոցն է: Ժամանակակից բրեկետները քիչ են ազդում ժպիտի էսթետիկայի վրա:
♦ Ցուցումների մեծ շրջանակ.
Եթե շատ այլ օրթոդոնտիկ կոնստրուկցիաներ անարդյունավետ են լուրջ անոմալիաների դեպքում, ապա բրեկետների միջոցով գրեթե ցանկացած խնդիր հաջողությամբ շտկվում է: Միակ բացառությունը կլինեն, թերեւս, վիրաբուժական միջամտություն պահանջող լուրջ պաթոլոգիաները։
♦ Չկան վերին տարիքային սահմանափակումներ.
Կարող եք տեղադրել բրեկետներ ատամնաշարի շտկման համար և՛ 25 տարեկանում, և՛ 60 տարեկանում: Միակ բանը, որը պետք է հաշվի առնել, այն է, որ տարիքի հետ ավելի շատ ժամանակ է պահանջվում արդյունքը ֆիքսելու համար:
Ճիշտ է տեղադրումից հետո առաջին օրերին պացիենտը կարող է զգալ ցավ և անհանգստություն: Սակայն սա բացարձակապես նորմալ է, քանի որ ատամների վրա անսովոր ճնշում է գործադրվում։ Շատ դեպքերում խոսքը լնդերի չափավոր ցավի կամ քորի մասին է, որոնք սովորաբար մի քանի օր անց ինքնուրույն անհետանում են։ Բրեկետները չեն վնասում ատամի էմալը, քանի որ նորմալ առողջ վիճակում այն ի վիճակի է լիովին դիմակայել նման մեխանիկական կառուցվածքի ճնշմանը:
Իհարկե, եթե էմալը վնասված է, ապա նախապայման կլինի ատամների նախնական բուժումը:
Տարբեր արժեքների կատեգորիաներով ներկայացված օրթոդոնտիկ համակարգերի բազմազանությունը թույլ է տալիս ընտրել և տեղադրել բրեկետներ՝ առանց անձնական բյուջեի մեծ բեռի: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մեծահասակների բրեկետների գներն այսօր մատչելի են հիվանդների մեծ մասի համար, ովքեր կծվածքի շտկման կարիք ունեն:
Բրեկետներով պացիենտները պետք է մաքրեն ատամները յուրաքանչյուր կերակուր ընդունելուց հետո: Անհրաժեշտություն է ատամնաբույժ-օրթոդոնտի մոտ տարեկան առնվազն 3 անգամ հանդիպում մասնագիտական մաքրման համար։
Բացի այդ, բրեկետներ կրելու ժամանակահատվածում կան որոշակի սահմանափակումներ սննդամթերքի ընտրության հարցում (պետք է ժամանակավորապես բացառել ընկույզը, ինչպես նաև չափազանց կոշտ և մածուցիկ մթերքները, ինչպիսիք են իրիս ու նմանատիպ կոնֆետները):
Չնայած ամեն ինչին, պետք է հիշել, որ բոլոր անհարմարությունները ժամանակավոր են, բայց գեղեցիկ ժպիտը հավերժ կմնա ձեզ հետ։
● Մինչև վերջերս մետաղական բրեկետային համակարգերն էին հիմնականում օգտագործվում օրթոդոնտիայում: Այս լուծումը այսօր էլ հայտնի է, քանի որ մետաղական բրեկետներն ամենամատչելին են։
● Կան նաև Կերամիկական բրեկետներ: Կերամիկական բրեկետների մեծ մասը հազիվ նկատելի է ատամների վրա և չի գրավում կողմնակի ուշադրություն:
● Մյուս տարբերակը սապֆիրային բրեկետներն են: Ալյումինի օքսիդից պատրաստված բրեկետները գրեթե ամբողջությամբ թափանցիկ են։ Այստեղ, թերևս, միակ խնդիրը նման բրեկետ համակարգերի բարձր արժեքն է: