Մեկ կամ մի քանի ատամ կորցնելը կարող է հանդիպել յուրաքանչյուրի մոտ: Էլիքս ստոմատոլոգիական կենտրոնի մասնագետներն ամեն օր լուծում են նման խնդիրներ՝ օգտագործելով տարբեր տեսակի ատամնաբուժական լուծումներ:
Պրոթեզները փոխարինում են մեկ կամ մի քանի ատամի և կատարում երկու շատ կարևոր ֆունկցիա.
1. Հավասարաչափ բաշխում են ծանրաբեռնվածությունը ատամների վրա: Արհեստական ատամները պետք է լուծեն կորցրած ատամների խնդիրները։ Հիմնականը ՝ մասնակցությունն է ծամիչ ճնշման հավասարաչափ բաշխմանը։ Եթե այս գործընթացը խաթարվում է, ապա ժամանակի ընթացքում ատամնաշարում փոփոխություններ են տեղի ունենում, և կծվածքը խախտվում է։
2. Օգնում են վերականգնել գեղեցիկ ժպիտը: Պրոթեզները վերականգնում են ատամնաշարը և օգնում վերականգնել գեղեցիկ ժպիտը: Իսկ ժամանակակից արհեստական ատամները շատ բնական տեսք ունեն։ Ճիշտ ընտրված և լավ պատրաստված պրոթեզը գործնականում չի տարբերվում բնական ատամներից։
Սրանք մշտական ֆիքսված համակարգեր են, որոնք ամուր ամրացված են բերանի խոռոչում և չեն կարող հեռացվել: Եթե ինչ-ինչ պատճառներով պրոթեզը պետք է հեռացվի, այն այն հեռացվում է ստոմատոլոգի կողմից, ապա նորը տեղադրվում:
Շարժական պրոթեզները կցվում են տարբեր ֆիքսող տարրերի միջոցով: Ցանկացած պահի կարող եք դրանք հեռացնել ինքներդ:
➤ Պայմանական շարժական պրոթեզներ.
Պայմանական շարժական պրոթեզները ամրացվում են բերանի խոռոչում, եթե պրոթեզի շտկում կամ ամբողջական մաքրում է անհրաժեշտ, բժիշկը այն կարող է հեռացնել, այնուհետ կրկին տեղադրել: