Ատամների պրոթեզավորում կատարելիս պրոթեզների տեսակներն ընտրվում են մասնագետի կողմից՝ հաշվի առնելով պացիենտի մի շարք առանձնահատկություններ։
Այս տեսակի պրոթեզը կիրառվում է, երբ ատամը քայքայվում է ավելի քան 50%-ով՝ շապիկների տեսքով պրոթեզներ,ինչպես նաև մեկ կամ մի քանի հարակից ատամների բացակայության դեպքում։ Արհեստական ատամները չեն տարբերվում բնական ատամներից։
Կախված պացիենտի անհատական հատկանիշներից և ցուցումներից՝ բժիշկը կարող է առաջարկել`
Վինիրները բարակ կերամիկական թիթեղներ են։ Նրանք երեսպատում են մաշվածություն ունեցող ատամներին և ատամների էմալի վրա եղած գունափոխությունները, թաքցնում նրանց միջև եղած միջատամնային տարածությունները և նույնիսկ կարող են հարթել ատամների դիրքային փոքր թերությունները:
Սա միկրոպրոթեզ է, որը փոխարինում է ոչ թե ամբողջ ատամին, այլ միայն մի մասը նրա։Ներդիրները վերականգնում են ատամի գույնն ու ձևը և այլընտրանք են մեծ պլոմբաներին:
Առանց մետաղի կերամիկական պսակները ճշգրիտ ընդօրինակում են էմալի երանգները, ճիշտ բեկում են լույսը և չեն տարբերվում իրական ատամից՝խորաթափանցության հաշվին։
Մետաղակերամիկական պսակների հենքը մետաղից է, իսկ երեսպատումը՝ կերամիկայից։ Դրա շնորհիվ նրանք հիանալի կերպով համատեղում են ամրությունն ու էսթետիկ տեսքը։Սակայն հին մեթոդների շարքից են։
Կամրջաձև համակարգերը իրենց ձևով նման են կամրջին, բաղկացած են բնական ատամների կամ իմպլանտների վրա ամրացված երկու պսակներից, որոնց միջև կան արհեստական ատամներ։ Միայն բարձր որակավորում ունեցող օրթոպեդը կարող է ընտրել հիվանդի համար ճիշտ պրոթեզի տեսակը:
Շարժական պրոթեզները օգտագործվում են մի քանի ատամների վերականգնման համար։ Նման համակարգերը շատ ապահով կերպով ֆիքսված չեն բերանի խոռոչում և նախատեսված են հանելու և դնելու համար:
Այս տեսակի պրոթեզներն են`
Բյուգելային պրոթեզների հիմքը մետաղական աղեղ է, որի վրա ամրացված է պլաստիկ մաս: Այն հիանալի կերպով ընդօրինակում է լնդերը և ատամները ձևով և գույնով: Նման կառույցները հուսալի են և հաղթահարում են ծամողական ծանրաբեռնվածությունը: Բյուգելային պրոթեզները չեն ծածկում քիմքը և ամրացվում են հարակից աջակից ատամներին:Այսպիսով պահպանելով սննդո ընդունումը զգալու պրոցեսը։
Նեյլոնային պրոթեզների դիզայնի հիմքը թեթև և առաձգական նեյլոնն է։ Պրոթեզը ամրացվում է հարակից ատամներին նեյլոնե կեռիկների միջոցով:
Ակրիլային պրոթեզները մեծ և կոշտ կառույցներ են՝ պատրաստված ոչ առաձգական և կոշտ ակրիլից։ Նրանք կարող են վերականգնել ատամները ամբողջ ծնոտում: Նման ատամնաշարերը վակուումային էֆեկտի շնորհիվ պահվում են իրենց տեղում, այնուհետև ծածկում են ամբողջ քիմքը կամ ամրացվում են ատամների վրա կեռիկներով։
Պայմանականորեն շարժական պրոթեզը ատամների բացակայության դեպքում իմպլանտների վրա պրոթեզավորման տեսակ է: Նման օրինակները շատ հարմար են օգտագործման համար: Պրոթեզը ձգվում է իմպլանտների վրա և անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է հեռացնել այն։ Այս տեխնոլոգիան կոչվում է All-on-4 և All-on-6: Եթե մասնագետը ճիշտ է ընտրում և ամրացնում պրոթեզը, պացիենտը արագ ընտելանում է դրան և անհարմարություն չի զգում։
Ո՞ր տեսակի ատամնաբուժական պրոթեզավորումն է ավելի լավ:
Բժիշկն է որոշում,թե որ տեսակի ատամնաբուժական պրոթեզն է լավագույնը տվյալ պացիենտի համար:
Պրոթեզ ընտրելիս նա հաշվի է առնում պացիենտի մի շարք անհատական առանձնահատկություններ.
• Վերականգնվող ատամների քանակը և դրանց գտնվելու վայրը ատամնաշարում
• Առկա ատամների քայքայվածության աստիճանը
• Lորձաթաղանթային հյուսվածքների առանձնահատկությունները , որոնց հետ ատամնաշարը շփվելու է
• Պարոդոնտալ վիճակը
Որպես ամփոփում՝ ոսկրի բավարար քանակի դեպքում միշտ նախընտրելի է կատարել իմպլանտացիա,և վերականգնել անշարժ կոնստրուկցիաներով բացակա հատվածները։ Շարժական պրոթեզները ևս ցավոք սրտի դեռ կիրառվում են մեր օրերում,բայց դրանց կիրառելիությունը հասցված է նվազագույնի։