➤ էմալի մաշվածություն
Ժամանակի ընթացքում առջևի ատամների մաշվածության հետևանքով առաջացած անհարթ եզրերը ու ճաքերը ոչ էսթետիկ տեսք են ունենում, իսկ վինիրները փակում են այդ թերությունները:
➤Ատամի գույնի փոփոխություն
Օրինակ՝ հեռացված նյարդով ատամն ավելի մուգ տեսք ունի, քան մնացածը, իսկ դրա ճերմակությունը կարելի է վերականգնել միայն վինիրների օգնությամբ։
➤ Միջատամնային տարածություններ
Եթե դուք ունեք չափազանց մեծ միջատամնային տարածություններ, ապա վինիրները կօգնեն փոխել ձեր ժպիտը երկարաժամկետ։
➤ Փոքր ատամներ
Եթե ատամների անատոմիական չափերը ի սկզբանե փոքր են, ապա վինիրների օգնությամբ կարելի է հարմարեցնել դրանց երկարությունը, լայնությունը և ձևը:
➤ էմալի քայքայում
Ծանր մաշվածության դեպքում վինիրները ատամները գերազանց վիճակում պահելու և դրանք ամբողջովին պսակների տակ չթաքցնելու միակ միջոցն են։
➤ Ամրացնում են ատամի մակերեսը.
Եթե բնականից ձեր էմալի կառուցվածքը փուխր է, և միայն ֆտորացման պրոցեդուրան չի օգնում, ապա վինիրները միակ միջոցն են ատամի գերզգայունությունից ազատվելու և հետագա ախտաբանական փոփոխությունները կանխելու համար:
➤ Արագ են պատրաստ լինում.
Վինիրներով ատամները վերականգնելու համար անհրաժեշտ է ընդամենը 3-4 անգամ այցելել ատամնաբույժի մոտ։ Սա շատ հարմար է, եթե պետք է հնարավորինս արագ փակել առջևի ատամների թերությունները:
➤ Ատամներին տալիս են ցանկալի երանգ.
Վինիրների տեղադրումը կօգնի ստանալ ինչպես բնական սպիտակ ատամներ, այնպես էլ շատ ճերմակ «հոլիվուդյան ժպիտ», ամեն ինչ կախված է պացիենտի նախասիրություններից:
➤ Բնական գույնի պահպանում.
Կերամիկական վինիրները չեն ներծծում ներկանյութեր և անգամ տասնամյակներ օգտագործելուց հետո նորի տեսք ունեն, իհարկե, եթե չանտեսվի հիգիենան։
Կախված պատրաստման մեթոդից՝ վինիրները բաժանվում են երկու տեսակի՝ թերապևտիկ (կոմպոզիտային) և օրթոպեդիկ (կերամիկական):
➤ Կոմպոզիտային վինիրները պատրաստվում են անմիջապես պացիենտի ատամների վրա։ Թերապևտիկ վինիրների տեղադրման տեխնոլոգիան հետևյալն է՝ ատամը հղկում են անհրաժեշտ հաստությամբ (մոտ 0,3-0,7 մմ), ապա մակերեսի վրա շերտ առ շերտ պլոմբայից ձևավորվում է վինիրը, որից հետո այն հղկվում և փայլեցվում է։ Ստոմատոլոգիայում այս տեխնիկան կոչվում է ատամների ռեստավրացիա:
➤ Ատամների վրա Կերամիկական վինիրներ տեղադրելու համար հարկավոր է ավելի ընդգրկուն ընթացք անցնել։ Այս գործընթացը պահանջում է ատամնաբույժի մի քանի այցելություն:
✦ Օրթոպեդիկ վինիրների տեղադրման տեխնոլոգիան բաղկացած է հետևյալ փուլերից.
➤ Ատամների նախնական մշակում:
➤ Չափսերի ստացում:
➤ Վինիրների պատրաստում և փայլեցում:
➤ Վինիրների ամրացում ատամների վրա։