Վինիրներ ապառիկով

Վինիրների առավելությունների, տեղադրման և խնամքի մասին

Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս հասնել զարմանալի արդյունքների։ Նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել առջևի շարքի ատամների թերությունները և ունենալ հոլիվուդյան ժպիտ, գտնվել է լուծում՝ վինիրներ։
Elix Clinic ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է վինիրների տեղադրում առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ, մենք երաշխավորում ենք առավելագույն արդյունք:

Վինիրները կարող են լինել տարբեր նյութերից`

Կոմպոզիտ վինիրներ
Կերամիկական վինիրներ

Կերամիկական վիներներն ունեն մի շարք առավելություններ`


● Ներկանյութերի և ծխախոտի ծխի նկատմամբ զգայունություն չեն ցուցաբերում:
● Գույնը բնական ատամներին ավելի մոտեցնելու համար երանգների առումով ընտրելու շատ հնարավորություն կա:
● Շատ դիմացկուն են և, հետևաբար, ծառայում են ավելի քան տասը տարի` առանց որևէ խնդրի:
● Կերամիկական վինիրները նուրբ են, տեսանելի չեն ուրիշների համար, հեշտ մաքրվող են:

Վինիրների կրման առավելությունները.

● Ինքնավստահության և գրավչության բարձրացում: Արդյունքում բարելավվում է հոգեկան վիճակը։

● Պրոցեդուրայի ընթացքում ցավ չկա։

● Հաշված օրերի ընթացքում կարող եք ստանալ հրաշալի արդյունք:

● Այլևս չպետք է մտածել ատամների սպիտակեցման մասին:

● Ատամները պաշտպանված են լինում կարիեսից։

● Ատամները փայլում են բնական գույնով։

Վինիրները նույնպես ունեն ցուցումներ և հակացուցումներ, խորհրդատվությսն ժամանակ պրոֆեսիոնալ մասնագետները ամբողջովին կառաջարկեն ձեզ ճիշտ լուծումներ առողջ և գեղեցիկ ատամներ ունենալու համար:

Վինիրների խնամքը.

● Վինիրների տեղադրումից հետո սահմանափակումներ չկան: Սակայն մի քանի շաբաթ անց պետք է այցելել բժշկին՝ պրոֆիլակտիկ ստուգման համար:

● Որպեսզի տեղադրված վինիրները հնարավորինս երկար ծառայեն, պետք է հետևել մի քանի պարզ կանոնների.

● Առավոտյան և երեկոյան մաքրել ատամները, անհրաժեշտության դեպքում օգտագործել թել:

● Փորձել չօգտագործել ուժեղ ներկող նյութեր (սուրճ, կարմիր հյութ, գինի):

● Ողողել բերանը յուրաքանչյուր սննդից հետո:

● Փորձել շատ պինդ սնունդ չօգտագործել:

● Եթե ​​գիշերը կրճտացնում եք ատամները, պետք է օգտագործելլ կապպաներ:

● Վեց ամիսը մեկ այցելել ատամնաբույժի` պրոֆիլակտիկայի համար:


Հաճախ տրվող հարցեր վինիրների մասին.

- Վինիրների տեղադրումը ցավո՞տ է:
- Ոչ, կատարվում է անզգայացում: Վինիրների տեղադրումն ինքնին անցավ է:

- Հնարավո՞ր է վինիրներ դնել բոլոր ատամների վրա:
- Սովորաբար էդպես չի արվում, ավելի մանրամասն կարող է բացատրել բժիշկը խորհրդատվության ժամանակ:

- Որքա՞ն է վինիրների կյանքի տևողությունը:
- Կոմպոզիտ վինիրները ծառայում են հինգ տարի, կերամիկականը` տաս տարի և ավել:

- Ինչպե՞ս հեռացնել վինիրները:
- Վինիրները պետք է հեռացնել միայն ատամնաբույժի օգնությամբ:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.