Կոմպոզիտային վինիրներ I Կերամիկական վինիրներ

Կոմպոզիտային և կերամիկական վինիրներ

Վինիրների կիրառումը մեծացնում է էսթետիկ վերականգնման հնարավորությունները՝ թույլ տալով շտկել ատամների ձևը, չափերը և գույնը ժպիտի հատվածում: Այդ նպատակով կարող են օգտագործվել կերամիկական կամ կոմպոզիտային վինիրներ: Տարբերությունը նրանց միջև նյութի, պատրաստման ու տեղադրման մեթոդի, ծառայության տևողության և խնամքի պահանջների մեջ է:

➣  Նյութ.

Կերամիկան օգտագործվում է էսթետիկ վերականգնման համար, քանի որ իր օպտիկական հատկություններով և արտաքին տեսքով այն առավելագույնս մոտ է ատամների էմալին: Մակերեսի կառուցվածքը, լույսի անդրադարձը և նյութի թափանցիկության աստիճանը այնպիսին են, որ վերականգնված ատամները բնական տեսք են ստանում:

Ստոմատոլոգիական կոմպոզիտն ավելի հաճախ օգտագործվում է ատամների պլոմբավորման և ֆունկցիոնալ վերականգնման համար: Այն ավելի հազվադեպ է կիրառվում էսթետիկ վերականգնման ժամանակ, քանի որ այն այնքան թափանցիկ չէ, իսկ մակերեսի կառուցվածքը ժամանակի ընթացքում կարող է փոխվել (դառնալ կոպիտ, պակաս հարթ): Կոմպոզիտը լույսը չի անդրադարձնում այնպես, ինչպես էմալը: Այս ամենի պատճառով այն այնքան բնական չի երևում, հատկապես վերին կտրիչների վրա, որոնց համար հաճախ կիրառվում է վինիրինգ: Այդ ատամները կարող են առանձնանալ ու գրավել ուշադրությունը:

➣ Կերամիկան և կոմպոզիտը տարբերվում են ամրությամբ և երկարակեցությամբ.

- կերամիկական թիթեղները չեն քայքայվում, կայուն են ճաքերի, կոտրվածքների և այլ մեխանիկական վնասվածքների նկատմամբ,

- կոմպոզիտն այնքան ամուր չէ, որ նույնիսկ խնամքով օգտագործման դեպքում այն աստիճանաբար քայքայվում է և պահանջում է պարբերական փայլեցում և վերականգնում:

➣ Մեկ այլ կարևոր տարբերություն՝ գույնը:

Տեղադրված վինիրները պետք է համապատասխանեն պացիենտի բնական էմալի գույնին: Կերամիկայի դեպքում գույնը ընտրում են շատ մեծ ճշգրտությամբ՝ օգտագործելով հատուկ գունային սանդղակ: Կոմպոզիտների դեպքում գունային տոները քիչ են, ինչը բարդացնում է գույնի ճիշտ ընտրությունը: Տեղադրված վինիրները չպետք է գունափոխվեն սննդամթերքից կամ ըմպելիքներից կամ մթնեն ժամանակի ընթացքում: Կերամիկան գունային փոփոխությունների դիմաց կայուն է՝ իր խիտ կառուցվածքի շնորհիվ, ինչը թույլ չի տալիս, որ այն կլանի գունավորող նյութեր: Կոմպոզիտն ավելի փափուկ է և ժամանակի ընթացքում կարող է փոխել իր գույնը՝ ավելի արագ, քան էմալը: Դրա պատճառով վերականգնված ատամները կարող են տարբերվել մյուս ատամներից իրենց տեսքով:

➣ Վերականգնման տեխնոլոգիաներ.

Համեմատելով վերականգնման տեխնիկաները՝ կոմպոզիտային վինիրները ունեն առավելություն՝ վերականգնման ժամկետներով: Այս դեպքում կիրառվում է ուղղակի վերականգնման մեթոդը, որի ընթացքում թիթեղները ձևավորվում են անմիջապես պացիենտի էմալի վրա՝ շերտ առ շերտ կոմպոզիտային նյութ ավելացնելով, որը հետո կոշտանում է: Կերամիկական վինիրները պատրաստվում են ատամնատեխնիկական լաբորատորիայում՝ ատամների դրոշմներով, ինչը երկարացնում է բուժման ընթացքը, բայց ավելի կանխատեսելի է դարձնում արդյունքը:

➤ Կոմպոզիտային վինիրներ

Վերականգնումն իրականացվում է ստոմատոլոգի կաբինետում, անմիջապես այցելության ժամանակ: Դրոշմներ վերցնելը և լաբորատորիա ուղարկելը անհրաժեշտ չէ: Գործընթացը նման է սովորական պլոմբավորման ընթացքին՝ ատամի մակերեսը պատրաստելուց հետո կոմպոզիտային նյութը շերտ առ շերտ քսում են ատամի վրա՝ ձևավորելով անհրաժեշտ ձևը: Առանձնահատկություններ. Մեծ ծավալի հղկում. Ուղղակի վերականգնման ժամանակ ատամի վրա մի քանի շերտ կոմպոզիտային նյութ է ավելացվում։ Որպեսզի ատամի ձևն ու չափերը մնան նորմալ, բնական էմալը հղկվում է։ Հղկումը կարող է կատարվել մեծ ծավալով՝ կախված ցանկալի արդյունքից։

➤ Կերամիկական վինիրներ

Կերամիկական վինիրները պատրաստվում են ատամատեխնիկական լաբորատորիայում։ Առաջին այցի ժամանակ բժիշկը կատարում է դիագնոստիկ ձևաչափումներ, որոնց հիման վրա մոդելավորվում են ապագա վինիրները։ Այս տվյալները փոխանցվում են լաբորատորիա, որտեղ պատրաստում են վինիրների շերտերը։ Ստեղծումից հետո դրանք ամրացվում են ատամների առաջային մակերեսին հատուկ նյութով։

➣ Առանձնահատկություններ.

- Նվազագույն նախապատրաստում։

Կատարվում է փոքր ծավալով, հեռացվում է էմալի մակերեսային շերտը, որպեսզի վինիրինգից հետո ատամներն ունենան բնական տեսք։

- Տեղադրումը արագ է։

Այն ենթադրում է ամուր ֆիքսացիա ատամների մակերեսին հատուկ սոսնձի կիրառմամբ։

- Ոչ ճշգրիտ ֆիքսացիայի ռիսկը նվազագույն է։

Պրոտոկոլի պահպանման դեպքում վինիրները ամուր են ֆիքսվում ատամի մակերեսին։ Կոտրվածքների, տեղաշարժման, մեխանիկական վնասվածքների հավանականությունը նվազագույն է։

- Ծառայության ժամկետը.

Կերամիկական վինիրները ավելի երկարակյաց են, քան կոմպոզիտայինները։ Դա պայմանավորված է նյութի հատկություններով. կերամիկան խիտ է, ամուր, ժամանակի ընթացքում չի մգվում, չի փոխում գույնը կամ մակերեսի կառուցվածքը։ Ճիշտ խնամքի դեպքում կերամիկան կարող է ծառայել տասնամյակներ։ Կոմպոզիտը, իր հերթին, սահմանափակ է՝ միջինում հինգ տարի՝ պայմանավորված նյութի հատկություններով. արտաքին ազդեցությունների և մեխանիկական ծանրաբեռնվածությունների հետևանքով դրա մակերեսը փոխվում է, մգվում կամ կորցնում է փայլը։

- Խնամքի պահանջներ.

Կերամիկական վինիրների տեղադրումից հետո առօրյա հիգիենան չի փոխվում. բավական է կանոնավոր ատամների մաքրում, կանխարգելիչ զննումներ, ատամի թելի օգտագործում և այլն։ Կոմպոզիտային վինիրների վերականգնումից հետո պահանջվում է հատուկ խնամք՝ կանոնավոր փայլեցում և հղկում։ Կոմպոզիտային վինիրները հնարավոր չէ սպիտակեցնել, ուստի գույնի փոփոխությունը կանխելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել ներկող մթերքների և խմիչքների օգտագործումը։

Որ վինիրները ընտրել՝ կերամիկական թե՞ կոմպոզիտային

Կոմպոզիտային վինիրները ավելի մատչելի են, բայց նրանց ծառայության ժամկետը սահմանափակ է։ Տեղադրման ժամանակ պահանջում են ավելի մեծ ծավալով նախապատրաստում: «Էլիքս» ատամնաբուժական կլինիկայի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել կերամիկական վինիրներ` դրանք ավելի երկարակյաց են, ապահովում են էմալի առավելագույն պահպանություն և ունեն ավելի մեծ էսթետիկություն:

Էլիքս կլինիկայում շնորհիվ սեփական ատամնատեխնիկական լաբորատորիայի վինիրների պատրաստման ընթացքը շատ կարճ է տևում, և մեր բուժառուները կարողանում են ունենալ վինիրով պատված ատամներ 7-14 օրվա ընթացքում:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.