Առաջին հերթին ստոմատոլոգ-թերապևտը բժիշկ է՝ով մասնագիտացած է ատամների ախտահարումների և վնասված հատվածների թերապևտիկ բուժման,դրանց կանխարգելման գործում: Հաճախ ատամնաբուժական խնդիրների հետ կապված առաջին խորհրդատվությունը տեղի է ունենում հենց այս մասնագետի հետ։ Սակայն բժշկի կողմից նախնական զննումից հետո հիվանդը կարող է ուղղորդվել դեպի այլ սպեցիֆիկացիայի մասնագետների մոտ: Օրինակ, եթե ատամը հեռացնելու անհրաժեշտություն է լինում, նրանց ուղղորդում են վիրաբույժ-ստոմատոլոգի մոտ, պարոդոնտոլոգն աշխատում է լնդերի հետ կապված խնդիրների վրա, իսկ պրոթեզավորումով զբաղվում է օրթոպեդը։
Ինչպե՞ս կարող է օգնել թերապևտ-ստոմատոլոգը։
Թերապևտիկ ստոմատոլոգիան ամենալայն սպեկտրն է: Քանի որ այն ներառում է բերանի խոռոչի ամենատարբեր հիվանդությունների բուժումը։
Առաջին հերթին, այս ոլորտում ատամնաբույժները կկարողանան օգնել հետևյալ հարցերում.
1. Բերանի լորձաթաղանթի և ատամների հետ կապված խնդիրների ախտորոշում, դեղորայքային թերապիայի նշանակում:
2. Ցավի նվազեցում թերապիայի միջոցով:
3. Թերի, վնասված ատամների մակերեսային հյուսվածքների հեռացում և լրացում պլոմբանյութով:
4. Կարիեսի հատվածի բուժում մեխանիկական և ախտահանիչ-վերականգնող միջոցներով:
5. Ատամների խոռոչների պլոմբավորում:
6. Կանխարգելիչ հետազոտություններ՝ վաղ փուլում բերանի խոռոչի խնդիրների բացահայտում և կանխարգելում։
Սակայն հիմնական և ամենակարևոր ուղղությունը, որով աշխատում են այս մասնագիտության մասնագետները, էնդոդոնտիան է, այսպես է կոչվում արմատային խողովակների թերապիան, որն անհրաժեշտ է ատամների խորը ինֆեկցման դեպքում՝երբ ինֆեկցված է նյարդը՝որը տեղակայված է արմատախողովակներում և կարող է առաջացնել կիստոզ գրանուլեմաներ։
Թերապևտ ատամնաբույժը, բացի կարիեսից և պուլպիտից, կարող է օգնել նաև պարոդոնտիտի, ստոմատիտի և բերանի խոռոչի այլ պաթոլոգիական փոփոխությունների բուժման ժամանակ:
Բացի այդ, կարող է օգնել այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են հալիտոզը (բերանի խոռոչի վատ հոտը), բրուքսիզմը (ատամների կրճտոցը) և ատամնաբուժական հիպերեստեզիան(Գերզգայունություն):
Թերապևտ-ատամնաբույժը կօգնի նաև ֆլյուրոզի բուժման ժամանակ, որի արդյունքում մարդու օրգանիզմում ֆտորի ավելցուկի պատճառով վնասվում է ատամի էմալը։ Ինչպես նաև լեզվի լորձաթաղանթի ցանկացած բորբոքման խնդրի դեպքում կարող է օգնել թերապևտ ատամնաբույժը:
Ինչու՞ այցելել բժշկի, երբ ատամների հետ ամեն ինչ կարգին է:
Եթե անգամ ձեզ բախտ է վիճակվել ունենալ լավ ժառանգականություն (ինչը նույնպես կարևոր է)՝ ամուր և անցավ ատամներ և պայծառ ժպիտ, ամեն դեպքում պետք է պարբերաբար այցելել ատամնաբույժի։
Բողոքներ չլինելու դեպքում վեց ամիսը մեկ ընդամենը մեկ այցը ստոմատոլոգի բավական է ատամներին հետևելու համար:
Հիշեք, որ որքան շուտ դիմեք բժշկի, այնքան ավելի հեշտ և արագ կլուծեք ձեր խնդիրը:
Սկսող կարիեսը բուժվում է շատ ավելի արագ, քան արդեն խորացած կարիեսը և չի պահանջում ցավազրկում: Սակայն պարոդոնտիտը և պուլպիտը շատ ավելի դժվար են բուժվում և ավելի երկար տևում: Քանի որ հնարավոր է հարակից պաթոլոգիաներով զուգակցում:
Կարիեսի բուժում
Ատամների պլոմբավորում
Ատամի ցավ