Եթե հնարավոր լիներ առողջություն գնել գումարով, ինչքա՞ն պատրաստ կլինեիք վճարել դրա համար: Իսկ եթե ընտրության հնարավորություն ունենայիք, կցանկանայի՞ք գնել «մատչելի» տարբերակ: Ի վերջո, մենք գումար չենք խնայում այն բանի համար, ինչ իսկապես գնահատում ենք։ Ատամները մեր առողջության անբաժանելի մասն են, նրանց արտաքին տեսքը արտացոլում է ամբողջ օրգանիզմի վիճակը: Ուստի այսօր թանկարժեք ստոմատոլոգիան շքեղություն չէ, այլ ողջամիտ մարդու ընտրություն, ով հոգ է տանում իր բարեկեցության մասին։ Ուստի կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են կոնսուլտացիայի, իմանան, թե որն է թանկարժեք ստոմատոլոգիայի առավելությունները՝
• Որակավորված մասնագետներ, իրենց ոլորտի իրական պրոֆեսսիոնալներ։ Երկար տարիների գերազանց աշխատանքային փորձ։ Անկեղծ մտահոգություն ձեր ժպիտի առողջության և գեղեցկության համար,
• Կլինիկայի կառուցվածքը։ Բոլոր մասնագետների և սեփական ատամնատեխնիկական լաբորատորիայի առկայություն։ Ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները բուժման մեջ կիրառում են ինտեգրված կոլեգիալ մոտեցում։ Այս ամենը պարտադիր է ամենաարդյունավետ որոշումը կայացնելու և բուժման պլան կազմելու համար,
• Նորարարական ստոմատոլոգիական սարքավորումներ և նյութեր։ Համաշխարհային ստոմատոլոգիայի վերջին նվաճումների օգտագործումը թույլ է տալիս շատ արագ լուծել ցանկացած բարդության խնդիրներ և, որ ամենակարևորն է՝ ԱՆՑԱՎ,
• Յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է անհատական բուժման պլան։ Առաջարկվում են բուժման մի քանի տարբերակներ։ Կարևոր է ոչ միայն հեռացնել ախտանիշները, այլև ատամները կատարյալ վիճակի բերել,
• Առանձնահատուկ ուշադրություն Էսթետիկային։ Կլինիկայում շատ զգայուն են ատամների արտաքին տեսքի նկատմամբ։ Արդյունքը ձեզ կհիացնի։
• Բարձրակարգ սպասարկում, ուշադիր անձնակազմ, ջերմ մթնոլորտ, հաճելի երաժշտություն, նուրբ ինտերիեր։
Այսպիսով, «Թանկարժեք ստոմատոլոգիան» միայն ձեր առողջության և գեղեցկության մասին է։
Եղեք գնահատված։