Էսթետիկ ստոմատոլոգիա

Էսթետիկ ստոմատոլոգիա

Էսթետիկ ստոմատոլոգիա - ատամների էսթետիկ բարելավվում

Ժպիտը գեղեցկացնում է ցանկացած մարդու, իսկ եթե մարդն ունի նաև ձյունաճերմակ ատամներ, ապա այն պարզապես գրավում է բոլորի հիացմունքը։
Շատերը պատրաստ են դժվարությունների միջով անցնել հանուն ատամների գեղեցկության, սա է պատճառը, որ մեր օրերում էսթետիկ ստոմատոլոգիան այդքան տարածված է դարձել:
Էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների առաջընթացն այնքան մեծ է, որ ծնոտների շտկման և
ատամների սպիտակեցման բոլոր ընթացակարգերը անցավ են և հաճախ շատ ժամանակ չեն պահանջում։

Էսթետիկ ստոմատոլոգիայի հիմնական խնդիրները.

Էսթետիկ ստոմատոլոգիայի բոլոր գործողություններն ուղղված են ատամների ուղղմանը, ատամների սպիտակեցմանը և բերանի խոռոչի ախտահարումների բուժմանը: Էսթետիկ բժշկության ամենաերկար պրոցեդուրաներից մեկը մեծահասակ մարդկանց կծվածքը շտկելու աշխատանքն է: Այն իրականացվում է հիմնականում բրեկետների, էլայներների և կապպաների միջոցով: Եթե ​​մարդն ունի արատներ՝ կապված ծնոտների սխալ զարգացման հետ, ապա կծվածքի ուղղումը պարզապես անհրաժեշտություն է, եթե ցանկանում եք ուղիղ և առողջ կծվածք ունենալ:

Ատամների տեսքը բարելավելու համար դիմային ատամների էսթետիկ վերականգնումն օգտագործվում է նաև էսթետիկ ստոմատոլոգիայում։ Ատամի ձևը շտկվում է հատուկ երեսպատող նյութերի միջոցով: Այս պրոցեդուրան թույլ է տալիս թաքցնել ատամների բոլոր թերությունները։ Միևնույն ժամանակ, դիմային ատամները ամուր պաշտպանված են լինում ապագա մաշվածությունից և կարիեսից:

Ժամանակակից էսթետիկ ստոմատոլոգիայի սարքավորումներն ու նյութերն այնքան զարգացած են, որ տեղադրվող արհեստական ատամները չեն տարբերվում իրականից։
Ատամների փոքր ճաքերը, քերծվածքները վերացվում են վերահանքայնացման միջոցով: Այս ուղղումից հետո ատամները դառնում են հարթ։

Էսթետիկ ստոմատոլոգիայի վերջին քայլը ատամների սպիտակեցումն է։ Ատամնաբույժը կօգնի ընտրել ճիշտ երանգը: Իսկ սպիտակեցման ավարտից հետո ամբողջ ատամնաշարը կդառնա գեղեցիկ, միատեսակ և միագույն։

Էսթետիկ ստոմատոլոգիայի հնարավորությունները.

Էսթետիկ ստոմատոլոգիայի պահանջարկի շնորհիվ տեխնոլոգիական առաջընթացը գնում է մեծ քայլերով:

Որպեսզի հասկանաք, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ ձեզ գեղեցիկ ժպիտ ստանալու համար, պետք է այցելել Էլիքս ստոմատոլոգիական կենտրոն, մասնագետները ճիշտ պլանավորում կտան էսթետիկ շտկման համար։

Վինիրներ
Պսակներ
Ցիրկոնե կամրջաձև կոնստրուկցիաներ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.