Ատամների բուժումը հղիության ընթացքում

Ատամների բուժումը հղիության ընթացքում

Գինեկոլոգներն ու ստոմատոլոգները խորհուրդ են տալիս ատամների բոլոր խնդիրները լուծել հղիություն պլանավորելիս։

Ինչո՞ւ են ատամների և լնդերի հիվանդությունները վտանգավոր հղիության ժամանակ:'

Բերանի խոռոչում կարիեսի և գինգիվիտի դեպքում բազմացող միկրօրգանիզմները կարող են տարածվել ամբողջ օրգանիզմում և հանգեցնել՝

➫ ներարգանդային վարակների
➫ վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների սրացումների
➫ մարսողության խանգարումների
➫ ընդհանուր իմունիտետի թուլացման,
➫ տոքսիկոզի և հղիության այլ բարդացումների ռիսկի բարձրացման
բացի դրանից՝ բերանի տհաճ հոտ, փառ, լորձաթաղանթի չորություն և ճաքեր։

Կարելի՞ է հղիության ընթացքում բուժել ատամները.

Հետևողական չլինելու դեպքում ատամի վնասումն արագանում է (հանքային նյութերի զգալի մասը ծախսվում է պտղի ձևավորման վրա), կարող է վնասել հարևան ատամներին և դառնալ վարակային օջախ նորածնի համար։ Լորձաթաղանթը և թքի հատկությունները նույնպես փոխվում են (ավելացած թանձրություն, թերի մաքրող ազդեցություն), թուլանում է ռեմիներալիզացիան։

Պատասխանը միանշանակ է՝ բուժել։ Պետք է ճիշտ ընտրել ժամանակահատվածը, կլինիկան, մասնագետին և նյութերը։
Elix Clinic Ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները շատ զգուշորեն են մոտենում հղի պացիենտներին և կիրառում միայն անվտանգ մեթոդներ։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել հղիության ընթացքում ատամները բուժելիս.

Ոչ ամեն ստոմատոլոգ կընդունի հղի պացիենտին, սակայն փորձառու ստոմատոլոգը գիտի՝ ինչից է կախված բուժման անվտանգությունն ու հաջողությունը։

Ո՞ր եռամսյակին է նպատակահարմար ատամների բուժումը.

1-ին եռամսյակ (6–12 շաբաթ)

➫ Բուժելը հակացուցված է` կատարվում է պտղի բոլոր օրգանների և համակարգերի ձևավորումը, իսկ հեմատո-պլացենտար պատնեշը դեռ ձևավորված չէ։ Ցանկացած միջամտություն կարող է նպաստել վարակների տարածմանը և զարգացման խանգարումների առաջացմանը։
➫ Հատկապես արգելվում են ռենտգեն հետազոտությունները։
➫ Բացառություն են միայն սուր ցավով ուղեկցվող իրավիճակները, երբ կատարվում է նվազագույն միջամտություն՝ վիճակը թեթևացնելու համար։
➫ Անպայման տեղեկացրեք ստոմատոլոգին հղիության մասին, ալերգիաների և ուղեկցող հիվանդությունների մասին։

2-րդ եռամսյակ (13–27 շաբաթ)

Իդեալական ժամկետ ստոմատոլոգիական խնդիրները կարգավորելու համար․

➫ կանխարգելիչ միջոցառումներ, կարիեսի/պարոդոնտիտի օջախների սանացիա (օր.՝ մասնագիտական սանացիա,մաքրում)
➫ գինգիվիտի (լնդերի բորբոքման) բուժում՝ հորմոնալ փոփոխություններով պայմանավորված արյունահոսության դեպքում
➫ կարիեսի բուժում անվտանգ, ժամանակակից նյութերով, որոնք չեն անցնում պլացենտար պատնեշը
➫ ատամի հեռացում (ցուցումների առկայությամբ)՝ հնարավորինս խնայող տեխնիկայով։

3-րդ եռամսյակ (28 շաբաթից)

Վերադառնում ենք առավել խնայող ռեժիմի․

➫ բարձրանում է վաղաժամ ծննդաբերության վտանգը
➫ երկար նստած մնալը աթոռին անհարմար է
➫ սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունն աճում է (թուլություն, ճնշման անկում/բարձրացում, ուշագնացության ռիսկ)։

Կարելի՞ է հղիության ընթացքում ռենտգեն անել

Ռենտգեն-հետազոտություններից ցանկալի է խուսափել։ Եթե առանց դրա հնարավոր չէ, պետք է կիրառել ժամանակակից սարքավորում (օր.՝ ռադիովիզիոգրաֆ)՝ դոզավորված և կետի վրա ուղղված ճառագայթմամբ։

➫ Բեռնավորվածությունը 10–15 անգամ փոքր է, քան սովորական ռենտգենում։
➫ Անպայման օգտագործվում են կապարե պաշտպանիչ պատյաններ՝ մոր ու պտղի համար։

Կարելի՞ է անզգայացում

Եթե անզգայացում չկա, դա մեծ սթրես է թե՛ մոր, թե՛ պտղի համար։ Լավագույն լուծումը անվտանգ և արդյունավետ անեսթետիկ ընտրելն է։

➫ Վերջին սերնդի արտիկաինը (ցածր ադրենալինով) գործում է տեղային, չի անցնում պլացենտար պատնեշը։
➫ Բարձր կոնցենտրացիայով ադրենալին պարունակող անեստետիկները կատեգորիկ հակացուցված են։ Անպայման հիշեցրեք բժշկին ձեր վիճակի մասին։

Ո՞ր ստոմատոլոգիական միջամտություններն են հակացուցված հղիության ընթացքում.

➫ Ատամների սպիտակեցումը խորհուրդ չի տրվում հղիության և կրծքով կերակրման ժամանակ
➫ Իմպլանտացիան և բարդ վիրահատական միջամտությունները ցանկալի է տեղափոխել հետծննդյան շրջան` պահանջում են դեղամիջոցներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ, իսկ սերտաճումը պահանջում է հավելյալ ռեսուրս,
➫ Բարդ հեռացումները և «սթրեսային» պրոցեդուրաները նույնպես թողեք հետագայում, եթե չեն կրում անհապաղ ցուցում։

Կանխարգելում հղիության ընթացքում.

1. Մինչ հղիանալը՝ բուժել բոլոր կարիեսային ատամները և պերիոդոնտիտի օջախները։ > Կարեն:  2. Խնամք` օրական 2 անգամ որակյալ մածուկով ատամների մաքրում, ատամնաթելի և ողողիչների օգտագործում՝ լնդերի հիվանդությունների կանխման համար։ Կարելի է կիրառել գելեր, որոնք վերականգնում են էմալի ռեմիներալիզացիան, նվազեցնում զգայունությունը և կանգնեցնում կարիեսի սկզբնական փուլերը։
3. Սնուցում՝ լիարժեք, ըստ անհրաժեշտության՝ վիտամին-հանքային համալիրներ միայն ձեր հղիությունը վերահսկող գինեկոլոգի և վստահելի ստոմատոլոգի խորհրդով։
4. Կանխարգելիչ զննումներ՝ յուրաքանչյուր եռամսյակում։ Մասնագիտական սանացիա՝ սովորաբար տարին 2 անգամ։

Ճիշտ ստոմատոլոգ գտնելը ոչ պակաս կարևոր է, քան գինեկոլոգին։ Երբ վստահում եք մասնագետին, ցանկացած միջամտություն անցնում է հեշտ ու բարենպաստ, ինչը դրական է անդրադառնում թե՛ մայրիկի, թե՛ երեխայի առողջության վրա։

Հաճախ տրվող հարցեր...

Կարելի՞ է հղիության ընթացքում բուժել ատամները

➫ Այո, բայց պետք է հաշվի առնել եռամսյակը։ Առաջին եռամսյակում բուժումն անցանկալի է, երկրորդում՝ ամենաանվտանգն է, իսկ երրորդում կատարվում է միայն անհրաժեշտ նվազագույն միջամտություն։

Ո՞ր եռամսյակում է ամենաանվտանգը բուժել ատամները

➫ Լավագույն ժամանակը երկրորդ եռամսյակն է (13–27 շաբաթ)։ Այդ փուլում կարելի է կատարել պրոֆեսիոնալ մաքրում, կարիեսի բուժում, լնդերի բորբոքման բուժում և նույնիսկ ատամի հեռացում։

Կարելի՞ է անել ռենտգեն հղիության ժամանակ

➫ Ցանկալի է խուսափել։ Եթե առանց դրա հնարավոր չէ, պետք է օգտագործել ռադիովիզիոգրաֆ՝ նվազագույն ճառագայթմամբ և անպայման կապարե պաշտպանիչ պատյանով։

Կարելի՞ է անզգայացում հղիության ընթացքում

➫ Այո, բայց միայն անվտանգ անեսթետիկներով։ Օրինակ՝ արտիկաին ցածր ադրենալինով չի անցնում պլացենտար պատնեշը։ Բարձր կոնցենտրացիայով ադրենալին պարունակող դեղամիջոցները խիստ հակացուցված են։

Ո՞ր ստոմատոլոգիական պրոցեդուրաներն են հակացուցված հղիության ընթացքում

➫ Ատամների սպիտակեցում, իմպլանտացիա և բարդ վիրահատական միջամտություններն ավելի լավ է տեղափոխել հետծննդյան շրջան։

Ի՞նչ վտանգ ունի չբուժված կարիեսը հղիության ընթացքում

➫ Այն կարող է առաջացնել վարակներ, լնդերի բորբոքում, իմունիտետի թուլացում և նույնիսկ վտանգել պտղի առողջությունը։

Կարելի՞ է հեռացնել ատամ հղիության ընթացքում

➫ Եթե ատամն արդեն չի ենթարկվում պահպանման և առաջացնում է ցավ կամ վարակ, ապա հեռացումն ավելի լավ է կատարել երկրորդ եռամսյակում՝ ամենաանվտանգ ժամանակահատվածում։

Կարելի՞ է սպիտակեցնել ատամները հղիության ժամանակ

➫ Ոչ։ Ատամների սպիտակեցումն արգելվում է ինչպես հղիության, այնպես էլ կրծքով կերակրման շրջանում։

Ինչպե՞ս խնամել ատամները հղիության ընթացքում

➫ Օրական 2 անգամ մաքրել ատամները որակյալ մածուկով, օգտագործել ատամնաթել և ողողիչներ։ Կարելի է կիրառել նաև գելեր, որոնք ամրացնում են էմալը և նվազեցնում զգայունությունը։

Կարևո՞ր է նախապես բուժել ատամները մինչև հղիանալը

➫ Այո։ Լավագույն տարբերակը բոլոր կարիոզ ատամների և լնդերի բորբոքման օջախների բուժումն է հղիություն պլանավորելիս, որպեսզի ընթացքի ժամանակ բարդություններ չլինեն։

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.