Ատամնատեխնիկական լաբորատորիա

Ատամնատեխնիկական լաբորատորիա Elix Dental Lab

Elix Dental Lab-ը Երևանի ամենաառաջադեմ ատամատեխնիկական լաբորատորիաներից է։ Մենք մասնագիտացած ենք բոլոր տեսակի կերամիկական կոնստրուկցիաների պատրաստման մեջ: Լաբորատորիայում օգտագործվում են գերժամանակակից սարքավորումներ և նյութեր:

Elix Dental Lab-ի մասնագետները միշտ առաջարկում են ամենաարդյունավետ լուծումները ատամների պրոթեզավորման հետ կապված ամենաբարդ խնդիրները լուծելու համար: Elix Dental լաբորատորիայի հետ փայլուն ժպիտը երազանք չէ, այլ իրականություն:

Մեր ատամնատեխնիկական լաբորատորիան հագեցած է ատամնաբուժության համաշխարհային օրթոպեդիկ տեխնոլոգիաների լավագույն օրինակներով։ Եվրոպական լավագույն ընկերությունների արտադրության բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները՝ էսթետիկ բժշկությունը վերածում են իրական արվեստի։

Մենք առաջարկում ենք մի շարք արդյունավետ լուծումներ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում.

➤ Շարժական պրոթեզավորում՝ մասնակի պրոթեզներ, նեյլոնե պրոթեզներ, ակրիլային պրոթեզներ

➤ Անշարժ պրոթեզավորում

➤ Ատամների պսակներ(Շապիկներ)

➤ Ատամների վերականգնում վինիրներով

➤ Պրոթեզների նորոգում

➤ Ատամների պաշտպանիչ միջոցների պատրաստում

➤ Իմպլանտների վրայի ամեն տեսակ կոնստրուկցիաների պատրաստում (All on 4,6 և այլն)

Elix Dental լաբորատորիայում ատամնաշարի պատրաստումը կատարվում է շատ կարճ ժամանակահատվածում, և անպայման հաշվի առնելով պացիենտի ցանկություններն ու դեմքի առանձնահատկությունները:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2026 Elixclinic | All rights reserved.