Այսօր պոտենցիալ ստոմատոլոգիական բուժառուների մոտ մեկ երրորդը չի կարողանում ժամանակին պրոթեզավորում կամ իմպլանտացիա անցնել ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Բուժումը հետաձգելով՝ նրանք ավելի են խորացնում իրենց առողջական խնդիրները: Իմպլանտացիայի,պրոթեզավորման,վինիրների տեղադրման համար ատամնաբուժական բուժման ապառիկ պայմանները թույլ կտան վճարել պրոցեդուրաների համար փոքր մասնաբաժիններով:
Սա շատ լավ տարբերակ է ստոմատոլոգիական խնդիրները լուծելու համար, բուժառուն բուժում է ատամները՝ չսպասելով հիվանդության զարգացմանը:
Դուք կարող եք վճարել ապառիկ ցանկացած ստոմատոլոգիական բուժման համար՝ իմպլանտացիա, պրոթեզավորում, վինիրներ և այլն:
✦ Ապառիկի պայմանները Ակբաբանկի հետ.
Ժամկետ - 24 ամիս
Արժույթ - ՀՀ դրամ
Տարեկան անվանական % - 21,60
Տարեկան փաստացի % - 23,87
Անհրաժեշտ փաստաթղթեր - անձնագիր / ID Card, սոցքարտ, էլ.հասցե, երկու հեռախոսահամար
✦ PAYLATER
Ծառայության տեսակը - InecoMobile համակարգի միջոցով առցանց տրամադրվող վճարային սահմանաչափ
Տրամադրման եղանակ - անկանխիկ
Արժույթ - ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք - 0 %
Տարեկան փաստացի տոկոսադրույք - 0 %
Վճարային սահմանաչափի գումար - 100 000 –5 000 000 դր․
Սահմանաչափի շրջանակներում իրականացվող գործարքի գումար - 30 000 - 5 000 000 դ
Գործարքի գումարի վերադարձման ժամկետ - 3 կամ 6 ամիս՝ կախված բանկի և համագործակցող համապատասխան առևտրի և սպասարկման կետի միջև համագործակցության պայմաններից
Սպասարկման վճար - Չի սահմանվում
Կանխիկացման վճար - Կանխիկացում չի թույլատրվում
Վճարման եղանակ - Սահմանաչափի շրջանակներում տրամադրված գործարքի գումարի ամենամսյա հավասարաչափ վճարումներ
Ավելի մանրամասն կարդալ այստեղ․
✦ Rocket Line
Տոկոսադրույք - 0% - 21.7%
Մարման ժամկետ - 1-36 ամիս
Արժույթ - ՀՀ դրամ
Առավելագույն գումար - 10,000,000 ֏
Անհրաժեշտ փաստաթղթերը - Անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք, հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե,հեռախոսահամար
0 թղթաբանություն - Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու կամ պայմանագիր կնքելու
0% միջնորդավճար - Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Առցանց հաստատում - Ստացի՛ր կամ ավելացրու՛ սահմանաչափդ՝ առանց բանկ այցելելու
Երկարացված ժամկետ - Մինչև 36 ամիս մարման ժամկետ
Ավելի մանրամասն կարդալ այստեղ․