Air Flow փոշեհատիկային մաքրումը պրոֆեսիոնալ մեթոդոլոգիա է, որը թույլ է տալիս վերացնել ատամնափառը և իր կազմության մեջ մտնող պաթոգեն բակտերիաները, ներառյալ ստաֆիլոկոկը:
Air Flow համակարգի էֆեկտիվության մասին կարծիքները ցույց են տալիս պացիենտների բարձր գոհունակությունը վերջնական արդյունքից, քանի որ պրոցեդուրայի ազդեցությունը թույլ է տալիս հասնել իրական «հոլիվուդյան» ժպիտի՝ հետ բերելով առողջ,բնական ատամների տեսքը։Այս պրոցեդուրան պետք է պարբերաբար կատարել՝ առողջ և գեղեցիկ ատամներ ապահովելու համար։
Մեթոդի հիմնական առավելություններն են.
➤ Նուրբ ատամի փոշու օգտագործումը, որն արդյունավետ է ու չի վնասում էմալը
➤ Ստացվում է սպիտակեցում 1-3 տոնով
➤ Անցավ է
➤ Ունի օպտիմալ արժեք
Այս մեթոդի էությունը այն է, որ յուրաքանչյուր ատամ՝իր բոլոր մակերեսներով բարձր ճնշման տակ ջրով և ավազաշիթով մաքրվում է: Նատրիումի բիկարբոնատը օգտագործվում է որպես հղկող նյութ, իսկ հղկանյութն ունի հաճելի անանուխի կամ կիտրոնի համ:
Ավազաշիթի և ջրի շնորհիվ ատամնափառը մեխանիկորեն վերացվում է, պսակները և միջատամնային տարածությունները մանրակրկիտ մաքրվում են:
Պրոցեդուրան տևում է մոտ 20-30 րոպե: Այս պրոցեդուրայի շնորհիվ հնարավոր է լինում հեռացնել պիգմենտները, ինչպես նաև մեկ-երկու տոնով բացել ատամների գույնը։ Պրոցեդուրան կանխարգելում է ատամների և լնդերի հիվանդությունները՝ դրանով իսկ վերացնելով այն միջավայրը, որտեղ բակտերիաները կարող են պոտենցիալ բազմանալ:
Ի տարբերություն ուլտրաձայնային մաքրման, այն էֆեկտիվ կիրառվում է իմպլանտների վրա ամրացած կոնստրուկցիաների դեպքում։ Այս ծառայությունից կարող են օգտվել նաև բրեկետներ կրող պացիենտները:
Մաքրումից հետո խորհուրդ է տրվում զերծ մնալ ծխելուց, գունավոր սննդամթերքի ընդունումից և խմիչքներից: Մասնավորապես, պետք չէ խմել սուրճ, կարմիր գինի և շոկոլադ։ Իսկ միջամտությունից հետո պահվող ամենօրյա խնամքի շնորհիվ արդյունքը կպահպանվի շատ երկար։