Միջամտությունից հետո երկու շաբաթ չի կարելի այցելել շոգեբաղնիք, լողավազան, սոլյարի, ինչպես նաև խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել, 3-4 ժամ չի կարելի ընդունել հորիզոնական դիրք և կախել գլուխը,պետք չէ շոշափել ներարկման հատվածը։
24 ժամվա ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել կոսմետիկա, միջամտությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում նվազեցնել հեղուկների, աղի և կծու կերակուրների օգտագործումը, երկու շաբաթ պետք է հրաժարվել ֆիզիկական վարժություններից և մերսման սեանսներից, որոշ հակաբիոտիկներ և B խմբի վիտամիններ նպաստում են մարմնից բոտուլինոտոքսինի արագ հեռացմանը,քիմիական պիլինգը կարող է իրականացվել միջամտությունից ոչ շուտ, քան երկու շաբաթ անց: