Իմպլանտացիայի և պրոթեզավորման տեխնոլոգիաները թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը նույնիսկ այն դեպքում, երբ պացիենտը բոլոր ատամները կորցրել է կամ առկա են լուրջ բարդություններ: Տեղադրվող արհեստական ատամները բնական տեսք ունեն, հարմարավետ են պացիենտի համար, ապահովում են ատամնաշարի համակարգի նորմալ գործունեությունը և օգնում են պահպանել առողջությունը:
Այս արդյունքին հասնելու համար «Էլիքս» կլինիկայի ատամնաբույժները կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ յուրաքանչյուր քայլում:
Ախտորոշումն իրականացվում է ռենտգեն կամ համակարգչային հետազոտությունների հիման վրա: Բուժման նոր մոտեցումները պահանջում են բազմակողմանի գնահատել ատամնաշարի համակարգի վիճակը, հաշվի առնելով իմպլանտացիայի և պրոթեզավորման ակնկալվող արդյունքները ոսկրային հյուսվածքի վերականգնման, լնդերի գոյություն ունեցող հիվանդությունների ռեմիսիայի կամ բուժման տեսանկյունից:
Պրոթեզավորումը պլանավորելիս բժիշկն օգտագործում է CAD/CAM տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս իրականացնել ապագա պրոթեզների եռաչափ նախագծում՝ հաշվի առնելով պացիենտի սեփական ատամների անատոմիական առանձնահատկությունները, կծվածքի բնույթը և այլ գործոններ: CAD/CAM-ն բարձրացնում է արհեստական կոնստրուկցիաների ճշգրտությունը, ապահովում դրանց էրգոնոմիկան և հնարավորություն է տալիս կանխատեսել պրոթեզավորման արդյունքը:
Ոսկրային հյուսվածքի պակասի դեպքում բուժման կանխատեսումը բարելավելու նպատակով կարող է կիրառվել ոսկրային պլաստիկա կամ սինուս-լիֆտինգ: Սրանք նորարարական, բայց արդեն փորձարկված տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս արագ վերականգնել ոսկրային հյուսվածքի նորմալ ծավալը, կանգնեցնել դրա ռեցեսիան և ստեղծել ամուր հիմք իմպլանտների տեղադրման համար:
Իմպլանտների արտադրության մեջ օգտագործվում են ամուր, կենսահամատեղելի նյութեր: Տեղադրումը կատարվում է հատուկ պրոտոկոլի պահպանմամբ՝ նվազեցնելով բարդությունների ռիսկը և նվազեցնելով իմպլանտի մերժման հնարավորությունը:
Օստեոինտեգրացիայի արագացման համար «Էլիքս» կլինիկան օգտագործում է PRF մեթոդիկան , որն ապահովում է ֆիբրինային զանգվածների կիրառումը, որոնք խթանում են վերականգնման և ապաքինման գործընթացները:
➣ Պրոթեզավորում․
Պրոթեզավորման համար «Էլիքս» կլինիկայում կարող է օգտագործվել ոչ մետաղային կերամիկա կամ ցիրկոնի երկօքսիդ: Այս նյութերը կենսահամատեղելի են, լիովին նմանակում են ատամի էմալը՝ իր օպտիկական հատկություններով և մակերևույթի կառուցվածքով: Դրանք ամուր են, ժամանակի ընթացքում չեն փոխում իրենց գույնը:
Կերամիկական կամ ցիրկոնի երկօքսիդից պատրաստված պրոթեզները ամբողջությամբ փոխարինում են պացիենտի ատամները՝ վերականգնելով ծամողական ծանրաբեռնվածությունը, ճիշտ կծվածքը, խոսքը և ժպիտի էսթետիկան: Կերամիկական կոնստրուկցիաները հիմնականում կիրառվում են ժպիտի գոտում, իսկ ցիրկոնի երկօքսիդից պատրաստվածները՝ ցանկացած ատամի՝ լինի դա կտրիչ, ժանիք,պրեմոլար կամ մոլար: Պրոթեզավորման ընթացքում կարող են կիրառվել տարբեր պրոտոկոլներ:
Մեկ ատամի բացակայության դեպքում տեղադրվում է իմպլանտ և դրա վրա ամրացված պսակ:
Մի քանի հաջորդաբար բացակայող ատամները կարող են փոխարինվել պրոթեզով (մի քանի կապակցված պսակներ), որը տեղադրվում է երկու կամ երեք իմպլանտների վրա: Կատարվում է նաև պրոթեզավորում all-on-4 կամ all-on-6 մեթոդներով, որոնք կիրառվում են ամբողջական ադենտիայի դեպքում, երբ մեկ ծնոտի վրա ատամներ չկան: Այս դեպքում ամբողջական պրոթեզը տեղադրվում է 4 կամ 6 իմպլանտների վրա:
Բոլոր տեսակի պրոթեզավորումները կատարվում են Էլիքս կլինիկայում բարձրակարգ ստոմատոլոգների կողմից, օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, իսկ սեփական ատամնատեխնիկական լաբորատորիան թույլ է տալիս պացիենտներին ավելի արագ և որակյալ սպասարկելու: