Ատամի սուր ցավ

Ատամի սուր ցավ

Ի՞նչ անել, եթե ատամը շատ է ցավում:

Ատամի ցավը լիովին անկանխատեսելի է, և երբեմն այն ի հայտ է գալիս ամենաանհարմար պահին, օրինակ՝ գործուղման կամ արձակուրդի ժամանակ։ Ընդ որում, միշտ չէ, որ պացիենտը հնարավորություն է ունենում անմիջապես այցելել ատամնաբույժի, սակայն այն անհարմարությանը, որն առաջանում է սուր ցավից, գրեթե անհնար է դիմանալ։ Այս դեպքում հիմնական խնդիրն անհարմարությունը մեղմելու միջոց գտնելն ու բժշկի մոտ այցն արագ պլանավորելու փորձն է։

Ինչու՞ է առաջանում ատամի սուր ցավը․

Ցավը գրեթե միշտ բորբոքային պրոցեսի ախտանիշ է, այն հենց այնպես չի ի հայտ գալիս։ Ամենահավանական պատճառներից մեկը պուլպիտն է, որը հաճախ հետևում է չբուժված կարիեսին: Այս հիվանդության դեպքում կակղանը՝ փափուկ հյուսվածքները, որոնք լրացնում են ատամի խոռոչը և պարունակում են մեծ քանակությամբ նյարդային վերջավորություններ, բորբոքվում են ։ Այստեղից էլ ցավը, որը, որպես կանոն, ուժեղանում է պառկած դիրքում, ուստի սուր ցավի նոպաները հաճախ լինում են գիշերը։ Պուլպիտի դեպքում ցավը սուր է, բաբախող, այն կարող է տարածվել ոչ միայն հարակից ատամների, այլև նույնիսկ ականջի կամ կոկորդի վրա: Ատամի սուր ցավը հաճախ կարող է լինել պարոդոնտիտի հետևանքով, այսինքն՝ ատամի արմատի վերին հատվածի բորբոքման ուղեկիցն է։ Պարոդոնտիտի ժամանակ ցավից բացի, պացիենտին կարող են անհանգստացնել լնդերի այտուցը, կիստաները, թարախային արտադրությունները։ Սուր ցավն առաջանում է ատամի կամ նրա շրջակա հյուսվածքների մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Ատամների հիպերեստեզիան կամ զգայունության բարձրացումը նույնպես ցավ է առաջացնում, սակայն բավական արագ է անցնում։

Ինչո՞վ է վտանգավոր սուր ատամի ցավը։

Եթե դուք ինքնուրույն մեղմեք ցավը, ապա այն կդադարի միայն որոշ ժամանակով, այնուհետև նորից ու նորից կվերադառնա: Ցավը կդառնա խրոնիկ, կառաջանա բորբոքում և կհանգեցնի լուրջ առողջական խնդիրների։ Ատամը կորցնելը միանգամայն հնարավոր է, եթե ինքնին հիվանդությունը, որը սուր ցավերի նոպաներ է հրահրում, չբուժվի։ Որքան շուտ դիմեք մասնագետի, այնքան ավելի հեշտ և արագ կլինի բուժումը:

Ինչպե՞ս ազատել ատամի ցավից տան պայմաններում: Իհարկե, լավագույն տարբերակը ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվելն է, այլ ստոմատոլոգի օգնությանը դիմելը, նա ախտորոշում կկատարի, կորոշի ցավի պատճառը և խնդրի լուծման համար բուժման պլան կառաջարկի։ Սակայն մենք հասկանում ենք, որ միշտ չէ, որ հնարավոր է անհապաղ այցելել բժշկի, ուստի այցելությունից առաջ կարելի է փորձել մեղմել ցավը ժողովրդական միջոցներով՝

• Ողողումը բուժիչ դեղաբույսերով. օրինակ՝ եղեսպակը, սուսամբարը, կաղնու կեղևը, երիցուկը, կալենդուլան

• Ցավազրկող դեղամիջոցներ ընդունելը. Հիշեք, որ դրանց ընդունումը պետք է իրականացվի առավելագույն զգուշությամբ, մի օգտագործեք ուժեղ դեղամիջոցներ, հատկապես հակաբիոտիկներ, առանց բժշկի նշանակման.

• Կոմպրեսներ (միայն ոչ տաք, ցավող ատամը տաքացնելը կտրականապես խորհուրդ չի տրվում):

Ցավի մասին չմտածելու համար կարող եք փորձել շեղել ինքներդ ձեզ, ձեր ուշադրությունը կենտրոնացնելով հոբբիի կամ աշխատանքի վրա: Ակտիվ գործունեությունը այս դեպքում նույնիսկ ողջունելի է, բայց պառկելը, ընդհակառակը, չարժե, քանի որ պառկած դիրքում ճնշումը ցավող ատամի վրա, ամենայն հավանականությամբ, միայն կավելանա: Եթե ցավը հրահրում են արտաքին պայմանները, օրինակ՝ բերանի խոռոչի ջերմաստիճանի տարբերությունը (սառը պաղպաղակից հետո տաք սուրճ), ապա նման ազդեցությունը պետք է հնարավորինս շուտ վերացնել, ինչպես նաև փորձել չծամել ցավոտ կողմով։ Եվ հիշեք, որ ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է առաջացնել լուրջ հետևանքներ, իսկ տնային բոլոր միջոցները միայն նվազեցնում են ախտանիշները, բայց չեն պայքարում ցավ պատճառած հիվանդության դեմ: Ուստի ցավն անպայման նորից կվերադառնա, եթե ժամանակին չայցելեք ատամնաբույժին։

 

 

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.