Ատամի ցավ հղիության ընթացքում

Ատամների բուժումը հղիության ընթացքում

Կարծիք կա, որ հղիության ընթացքում ատամի ցավի բուժումն անընդունելի է, քանի որ ատամնաբուժական պրոցեդուրաները կարող են վնասել երեխային: 

Գործնականում հղիության ընթացքում ատամները բուժելը հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ: Կարևոր է հասկանալ, որ ատամի ցավը մոր համար ավելորդ սթրես և անհանգստություն է, ինչը կարող է բացասաբար ազդել դեռ չծնված երեխայի առողջության վրա: Ավելին, բերանի խոռոչի խնդիրների անտեսումը կարող է բարդություններ առաջացնել, որոնք դժվար կլինի վերացնել ։ 

Հղիության ո՞ր ժամանակահատվածում կարող է իրականացվել բուժումը:

Եկեք ավելի մանրամասն հասկանանք, թե արդյո՞ք ատամները բուժվում են հղիության ընթացքում և ի՞նչ սահմանափակումներ կարող են լինել: Ստոմատոլոգները  ասում են, որ թերապիան կախված է հղիության ժամկետներից:

Առաջին եռամսյակ

Բեղմնավորումից մինչև 12 շաբաթ ընկած ժամանակահատվածում պլացենտան դեռ չի ձևավորվել, և պտուղը չունի լիարժեք պաշտպանություն: Ավելին, 8-9 շաբաթներն ամենադժվարն են, քանի որ հաճախակի են ինքնաբուխ վիժումների դեպքերը: Դրան զուգահեռ կանանց մոտ կարող է սկսվել ուժեղ տոքսիկոզ ։ Ինչպես նաև առաջին եռամսյակում սկսում է ձևավորվել պտղի նյարդային համակարգը,և այս փուլում սթրեսը պետք է լինի մաքսիմալ քիչ։Հետևաբար, առաջին եռամսյակում ատամնաբուժական պրոցեդուրաների կատարում խորհուրդ չի տրվում:

Երկրորդ եռամսյակ

13-ից 24-րդ շաբաթվա ժամանակահատվածը համարվում է ամենաապահովը հղիության ընթացքում ատամները բուժելու համար: Արդեն ձևավորված պլացենտան ապահովում է լիարժեք պաշտպանություն: 
Հղիության ընթացքում ատամնաբուժական խնդիրները լուծելու լավագույն ժամանակն է:

Երրորդ եռամսյակ

25-րդ շաբաթից մինչև ծննդաբերություն ընկած ժամանակահատվածում կնոջ մարմինը հյուծված է և թուլացած։ Դրան զուգահեռ նկատվում է արգանդի գերզգայունություն դեղամիջոցների նկատմամբ։ Երրորդ եռամսյակում բուժումը հնարավոր է միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բժշկի թույլտվությամբ:

Ի՞նչն է հակացուցված հղիության ընթացքում.

Կան մի շարք սահմանափակումներ և պրոցեդուրաներ, որոնք հաստատ չպետք է կատարվեն հղիության ընթացքում, որոնցից են` 

Իմպլանտացիա 
Սա համեմատաբար բարդ և երկարատև միջամտություն է, որը ատամների լիարժեք վերականգնման համար օրգանիզմից շատ ռեսուրս կպահանջի՝հատկապես հանքային տարրեր։

Սպիտակեցում
Միջամտությունը ենթադրում է էմալից հանքային տարրերի դուրսբերում, որը նույնպես պետք է վերականգնվի կալցիումով։ Ոչ մի բարձրակարգ ատամնաբույժ չի համաձայնի իրականացնել այս միջամտությունը հղիների համար:

Ատամի հեռացում հղիության ընթացքում 
Ատամնաբույժները խորհուրդ չեն տալիս հեռացնել ատամը հղիության ընթացքում: Խորհուրդ է տրվում առավելագույն ջանքեր գործադրել  պրոցեդուրան հնարավորինս հետաձգելու 
և ծննդաբերությունից հետո իրականացնելու համար: Միակ բացառությունը իմաստության ատամը հեռացնելու հղիության ընթացքում, եթե հայտնաբերվել է պուլպիտ, պարոդոնտիտ, կիստա կամ այլ  ինվազիվ հիվանդություններ։

Ռենտգեն 
Սա անվիճելիորեն վտանգավոր հետազոտություն  է, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում պտղի և մոր համար: Այնուամենայնիվ, սուր իրավիճակներում, կարիքի դեպքում պրոցեդուրան իրականացվում է ժամանակակից սարքավորումների օգտագործմամբ և հատուկ պաշտպանիչ գոգնոցի միջոցով։

Անզգայացում
Տարօրինակ է, բայց հղիության ընթացքում անզգայացումը ընդունելի է: Սակայն դրա համար կարող է օգտագործվել միայն հատուկ դեղամիջոցներ, որոնք չեն կարող թափանցել պլացենտան և վնասել երեխային,քանի որ զերծ են ադրենալինի պարունակությունից։

Անկախ առաջացած խնդրից, միայն ընդհանուր ստոմատոլոգը կամ ստոմատոլոգ-թերապևտը կկարողանան գնահատել բոլոր ռիսկերը և առաջարկություններ անել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:
Կարևոր է, որ բոլոր պրոցեդուրաները  իրականացվեն գինեկոլոգի հետ համատեղ քննարկման արդյունքում:

 

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.