Ստոմատոլոգիական ծառայություններ Երևանում

Elix Clinic-ի կողմից կազմակերպված միջոցառում Doghs House-ում

Elix Clinic-ը Doghs House հանգստյան գոտում կազմակերպեց մասնագիտական հանդիպում, որը միավորեց ավելի քան 50 ստոմատոլոգների։ Միջոցառման ընթացքում ոչ միայն ներկայացվեցին նորագույն մոտեցումներ, այլև ստեղծվեց ջերմ մթնոլորտ՝ փորձի փոխանակման և համագործակցության համար։

Elix թիմը հանդես եկավ հետաքրքիր թեմաներով՝ խոսելով ոլորտի արդիական ու կարևոր մանրամասների մասին։
Բժիշկ-ստոմատոլոգ Ռոբերտ Առաքելյանը պատմեց ատամների թվային դիզայնի նախնական պլանավորման կարևորության մասին՝ նախքան վինիրների պատրաստումը։ Նա ընդգծեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կանխատեսել վերջնական արդյունքը և ապահովել առավելագույն ճշգրտություն։

Elix կենտրոնի համահիմնադիր բժիշկ – ստոմատոլոգ Կարեն Թովմասյանն իր ելույթում առանձնացրեց կոլեգիալության ու համախմբված աշխատանքի անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ միայն միասին հնարավոր է լիարժեքորեն բացահայտել յուրաքանչյուր պացիենտի կարիքները ու տալ դրանց համապատասխան լուծում։ Սա իսկապես կարևոր ներդրում կարող է լինել սպասարկման բարելավման մեջ։

Միջոցառման ընթացքում հետաքրքիր ելույթով հանդես եկավ նաև Elix Dental Lab-ի ատամնատեխնիկ Արմեն Մելքոնյանը, ով ներկայացրեց բժիշկ-ատամնատեխնիկ համագործակցության կարևորությունը։ Նա ընդգծեց, որ արդյունքը կարող է լինել իսկապես կատարյալ, եթե բժիշկն ի սկզբանե ապահովի ճիշտ չափսեր և ֆոտոպրոտոկոլ, իսկ ատամնատեխնիկը ակտիվորեն ներգրավվի բուժման գործընթացին՝ մասնակցելով փորձարկման և բուժման տարբեր փուլերին։ Այսպիսի համագործակցությունը վստահություն է ստեղծում և ապահովում ամենափոքր մանրուքի ճշգրտությունը։

Մենք համոզված ենք, որ նման միջոցառումները կարևոր դեր ունեն ոլորտի զարգացման մեջ․ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս մասնագետներին համախմբվել ու փոխանակվել իրենց փորձով, այլև ստեղծում են միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ամրապնդվում է բժիշկների և տեխնիկների համագործակցությունը և, ամենակարևորը, բարձրանում է բուժառուներին մատուցվող ծառայությունների որակը։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.