Սինուս լիֆտինգը միջամտություն է, որը կատարվում է վերին ծնոտի կողմնային հատվածներում՝ոսկրի անբավարարության ժամանակ։ Ոսկրի բավարար սերտաճումից հետո,այդտեղ տեղադրվում են իմպլանտատները,այնուհետեւ՝ պսակները: Վիրահատությունը մեծացնում է ոսկրային հյուսվածքի քանակը՝ ապահովելով իմպլանտատի հուսալի պահպանումը։ Պահանջվող ոսկրային ծավալը ստանալուց հետո արդեն կարելի է իրականացնել իմպլանտացիա: Միջամտությունը հնարավոր է համակցել միաժամանակյա իմպլանտացիայով,եթե իմպլանտատի տեղադրման համար կա բավարար 4-5 մմ ոսկրի բարձրություն։
Շատերն են ցանկանում գեղեցիկ ժպիտ ստանալ,բայց ոչ բոլորն են պատրաստ դրա համար անցնել այս փուլերով։Տարբեր պատճառներով հետաձգում են։ Իսկ ժամանակը ի վնաս է գործում և դրա ընթացքում ոսկորն ավելի բարակ է դառնում և առանց լրացուցիչ վիրաբուժական միջամտության անհնար է պրոթեզավորում կատարել։ Շատ էական չէ, թե ինչ պատճառով է առաջացել ատրոֆիան։ Եթե վերին ծնոտի ոսկրը բավարար չէ իմպլանտացիայի համար, ապա այն պետք է ավելացվի:
Շատ պացիենտներ ունեն ոսկրային հյուսվածքի չափազանց բարակ շերտ, որը գտնվում է լնդի և հայմորյան խոռոչի միջև։ Վիրահատություն է պահանջվում նաև այն ժամանակ,երբ ոսկրի ապաճը առաջացել է ատամի բացակայության պատճառով։
Վիճակագրության համաձայն՝ պացիենտների ավելի քան 60%-ին անհրաժեշտ է այդ պրոցեդուրան, եթե իմպլանտացիան ժամանակին չկատարվի:
Սինուսի լիֆտինգը ցուցված է`
• երբ տրավմատիկ ատամի հեռացման հետևանքով կորել է ոսկրային հյուսվածքի մի մասը
• ծնոտի անատոմիայի առանձնահատկություններով պայմանավորված՝ եթե հայմորյան խոռոչը մեծացել է
• 6 ամսից ավելի ատամի բացակայություն դեպքում՝ կախված դեպքից
Վիրահատական միջամտության անհրաժեշտությունը որոշվում է բացառապես հետազոտությունից և ախտորոշումից հետո: Համակարգչային տոմոգրակիան թույլ է տալիս որոշել ոսկրային հյուսվածքի վիճակը: Կարևոր է ստեղծել հիմք, որը կպահի իմպլանտատը՝ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից։