Մետաղական Կերամիկական բրեկետներ I Բրեկետների տեսակներ

Բրեկետների մասին 14 ամենակարևոր հարցերը

Ինչպես գիտենք բրեկետների տեսակներն են՝

♦︎ մետաղական բրեկետներ
♦︎ կերամիկական բրեկետներ
♦︎ 
սապֆիրային բրեկետներ

Այստեղ  կներկայացնենք այն հարցերը, որոնք ամենից հաճախ հնչում են պացիենտների կողմից: 

1. Ե՞րբ է անհրաժեշտ առաջին անգամ այցելել օրթոդոնտի:

Եթե երեխայի զարգացման ընթացքը ճիշտ է, ապա ավելի լավ է օրթոդոնտի այցելել 3,5-ից 6 տարեկան հասակում, երբ կաթնատամների աճը հանգսիստ վիճակում է: Բժիշկը կորոշի, թե ծնոտի ձևավորման մեջ որևէ թերություն կա թե՞ ոչ:

Կախված թերության տեսակից, այն կարող է անմիջապես շտկվել կամ նշանակվել հաջորդ այցի ժամկետ կես, մեկ տարի հետո կամ ժամանակավոր ատամների փոխարինումից հետո:

2. Կարո՞ղ են մեծահասակները բրեկետներ տեղադրել կծվածքը շտկելու համար:

Յուրաքանչյուր ոք կարող է շտկել սխալ կծվածքը ՝ անկախ տարիքից: Բայց մեծահասակների մոտ այս գործընթացը, համեմատած երեխաների հետ, ավելի երկար է տևում, քանի որ կմախքի աճն արդեն դադարեցվել է, և կոշտ ոսկորները ավելի դժվար է ձևավորել:

Բացի այդ, բերանի խոռոչի որոշ հիվանդություններ կարող են հանգեցնել բրեկետների տեղադրման հետաձգմանը: Օրինակ՝ կարիես, պարոդոնտալ հիվանդություն, էնդոկրին հիվանդություններ։

Երբեմն բուժման էֆեկտի վրա ազդում են պսակների և կամուրջների առկայությունը:

3. Ատամների ուղղումը ցավո՞տ է: 

Բրեկետների տեղադրումն ինքնին անցավ է, բայց համբերություն է պահանջում, քանի որ այն տևում է մոտ մեկ ժամ:

7-10 օր ատամները կարող են մի փոքր ցավել կծելիս: Օրգանիզմը պետք է ընտելանա օտար մարմիններին: Ընդհանուր առմամբ, դուք ապրելու եք նախկին կյանքով, միայն նկատելու եք ձեր մեջ հաճելի փոփոխություններ:

Պրոցեսը շտկելու և ատամների ճիշտ դիրքը ձևավորելու համար անհրաժեշտ են պրոֆիլակտիկ այցելություններ օրթոդոնտին։ 

4. Բրեկետները դժվարացնու՞մ են ուտելը:

Տեղադրվելուց հետո պետք է սովորեք, թե ինչպես ուտել բրեկետներով: Այս ժամանակահատվածը միջինում տևում է 3-7 օր:

Այդ ընթացքում նախապատվությունը պետք է տալ փափուկ և հեղուկ մթերքներին։ Մրգերն ու բանջարեղենը մանր կտրատել ։ Խուսափել շերտավոր և կպչուն սննդից:

Ժամանակի ընթացքում դուք կկարողանաք ուտել գրեթե ամեն ինչ, բացի "Կոկա-Կոլայից" (կարող է քայքայել սոսինձը), պինդ մթերքներից (ընկույզ, չորահաց, շոկոլադ) և մածուցիկ ձգող քաղցրավենիքից (շոկոլադներ, թխվածքաբլիթներ կամ կարամելի սալիկներ): Չի կարելի նաև մաստակ ծամել։

5. Ի՞նչ անել, եթե ատամների կարիես հայտնվի:

Բրեկետների կողպեքները սերտ սոսնձված են հատուկ սոսինձի վրա, որը պարունակում է ֆտոր, դրանց տակ կարիես չի կարող առաջանալ: Եվ օրթոդոնտը վերահսկում է ատամների բոլոր մյուս դուրս մնացած մասերը յուրաքանչյուր այցի ընթացքում:

Եթե բժիշկը կարիես է հայտնաբերում, այն կարելի է բուժել: Անհրաժեշտության դեպքում կողպեքը կարող է  հանել և նորից սոսնձել:

6. Որքա՞ն հաճախ պետք է կատարվեն ստուգումներ:

Ստուգումներ պետք է կատարվեն յուրաքանչյուր 1-2 ամիսը մեկ, ամեն ինչ կախված է ընթացքից և պացիենտի ատամների անհատական կառուցվածքից: Այցի ընթացքում օրթոդոնտը ստուգում է բուժման առաջընթացը և սահմանում է աղեղի վեկտորը, որից կախված է ատամների տեղաշարժումը ճիշտ ուղղությամբ:

Ստուգող այցերը բաց թողնելը կարող է խանգարել նախորդող բուժման էֆեկտիվությանը: 

Բրեկետները, լինեն դրանք արտաքին, թե ներքին, պետք է կրել միջինը 1,5 տարի։  Բայց ավելի ճշգրիտ ժամկետների որոշումը կախված է նախնական իրավիճակից և պացիենտի տարիքից: Երբեմն խնդիրները վերացնելու համար պահանջվում է 2 տարի և ավել:

7. Ի՞նչ անել, եթե բրեկետը դուրս գա:

Ինքնուրույն  դա տեղի է ունենում բավականին հազվադեպ, բացառապես ատամների մեծ ճնշումների դեպքերում, քանի որ աղեղը մեծ ճնշում է գործադրում ատամնաշարքի վրա, և կողպեքը պոկվում է: Մեկ այլ տարբերակ է, եթե պացիենտը ընկույզների կամ այլ պինդ սննդի սիրահար է:

Պոկվող բրեկետը նկատելուց հետո անմիջապես պետք է դիմել օրթոդոնտին: Հակառակ դեպքում ատամները կսկսեն աստիճանաբար շարժվել դեպի հին դիրքը։

8. Ինչպե՞ս մաքրել ատամները բրեկետներով:

Այստեղ ավանդական ատամի խոզանակն ու ատամի մածուկը չեն կատարում իրենց գործառույթը։ Պետք է գնել դեղատանից հատուկ օրթոդոնտիկ խոզանակ և թել: Բացի այդ, ցանկության դեպքում կարող եք օգտագործել իրիգատոր:

Ատամները պետք է մանրակրկիտ մաքրվեն յուրաքանչյուր կերակուրից հետո, քանի որ սննդի մնացորդները պահվում են բրեկետների վրա, ինչը նպաստում է կարիեսի զարգացմանը:

9. Արդյո՞ք բրեկետները Օրթոդոնտիկ բուժման վերջին փուլն են:

Բրեկետները հեռացնելուց հետո անհրաժեշտ է ամրացնել ատամների ուղղման ազդեցությունը։ Այդ նպատակով պատրաստվում են ռետեյներներ, որոնք կպաշտպանեն ատամները նախկին տեղը վերադառնալուց ։ 

Կա ռետեյներների երկու տեսակ: 

Շարժական-թափանցիկ, պլաստիկ կապպաներ: Օգտագործվում է միայն գիշերը կամ որոշակի ժամանակահատվածում:

Ոչ շարժական - պատրաստված է մետաղից: Դրանք տեղադրվում են ատամների հետևի մակերևույթի վրա' օգտագործելով հատուկ կոմպոզիտային նյութեր:

Էֆֆեկտիվ մեթոդի մասին որոշումը կայացնում է օրթոդոնտը: Առաջին ամսվա ընթացքում կապպաները պետք է անընդհատ կրել՝ հեռացնելով միայն ուտելու և ատամները մաքրելու ժամանակ: Միջին հաշվով, դրանք կրում են 2 տարի:

Ռետեյներ կրելու ժամանակահատվածում անհրաժեշտ է յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ այցելել բժշկի:

10. Կարելի՞ է արդյոք շարունակել ապրել թեք ատամներով:

Թեք ատամներն ավելի խոցելի են խոռոչների և պարոդոնտալ հիվանդությունների նկատմամբ: Եթե ատամները ճիշտ չեն աճում, ապա ուտելիս դրանց մակերեսները արագ քայքայվում են, ինչը սրում է կծվածքի ուղղման անհրաժեշտությունը: Հետևաբար, երբեմն այն հասնում է ծնոտային հոդերի լուրջ հիվանդությունների:

Բացի այդ, եթե դուք տառապում եք հաճախակի գլխացավերից, քոնդրոզից, ունեք ականջների աղմուկ, ճիշտ է անպայման ստուգել կծվածքը:

11. Ե՞րբ կերևան առաջին արդյունքները:

Որոշ պացիենտների մոտ առաջին արդյունքը տեսանելի է 1,5-2 ամիս անց: Մյուսները սպասում են մինչև վեց ամիս: Սա շատ անհատական է և ամեն ինչ կախված է եղած վիճակից:

12. Կարելի՞ է բրեկետներ տեղադրել միայն մեկ ծնոտի վրա:

Շատերին թվում է, որ հնարավոր է շտկել կծվածքը միայն մեկ ծնոտի վրա, օրինակ ՝ վերին մասում, իսկ ստորին հատվածը թողնել այնպես, ինչպես կա:

Դա հնարավոր է միայն փոքր քանակությամբ ատամների կորության և ճիշտ կծվածքի դեպքում ։ Բայց դա շատ հազվադեպ է լինում:

Միայն մեկ բրեկետային համակարգի տեղադրումը կարող է հանգեցնել ծնոտների թերի փակմանը: Ավելի ճիշտ է միանգամից հավասարեցնել երկու ատամնաշարքերը, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:

13. Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստությսն ատամները:

Ժամանակակից առանց լիգատուրային բրեկետների համակարգը թույլ է տալիս պահպանել բոլոր ատամները ։  Սակայն, կան դեպքեր, երբ հնարավոր է հեռացնել իմաստության ատամները, այս ատամները ոչ մի ֆունկցիոնալություն չեն կրում:

Բացի այդ, այլ ատամների հեռացումը ևս հնարավոր է, եթե առկա են քայքայված ատամներ, որոնք վերականգնման ենթակա չեն:

14. Բրեկետները վնասու՞մ են բերանի խոռոչի լորձաթաղանթը: Ի՞նչ անել եթե այդպես է:

Յուրաքանչյուր պացիենտ, բրեկետները տեղադրելուց հետո, օրթոդոնտից ստանում է կողպեքի համար նախատեսված ոսկ: Ամենասկզբում արժե այն կիրառել ամբողջ բրեկետային համակարգի վրա, քանի որ բերանի խոռոչի լորձաթաղանթը դեռ սովոր չէ օտար մարմինների հետ շփմանը:Սակայն գերակշիռ մեծամասնության դեպքում դրա կարիքը նույնիսկ չի լինում։
 

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.