Իմաստության ատամները շատ անհարմարություններ են առաջացնում՝ սկսենք նրանից, որ դրանք ծկթում են ամենավերջում՝ արդեն համեմատաբար չափահաս տարիքում (սովորաբար մինչև 25 տարեկան): Այս պրոցեսսը հաճախ ուղեկցվում է ցավով, լնդերի բորբոքումով, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասմամբ։
Ֆունկցիոնալ տեսանկյունից մեզ այլևս իմաստության ատամներ պետք չեն, հին ժամանակներում նրանց օգնությամբ մեր նախնիները ծամում էին առօրյա սննդակարգում առկա կոշտ, կոպիտ սնունդը, իսկ այժմ դա պարզապես ռուդիմենտ է։ Հետևաբար, պացիենտները հաճախ հարց են տալիս՝ ավելի լավ չէ՞ հեռացնել իմաստության ատամները, քան դիմանալ անհարմարությանը: Եվ սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր պլանավորում են օրթոդոնտիկ բուժում: Ինչպե՞ս են կապված բրեկետները և իմաստության ատամները: Բրեկետային համակարգի տեղադրման անհրաժեշտության հավանական պատճառներից մեկը ծնոտի վրա բոլոր ատամների համար տարածության բացակայությունն է: Բանն այն է, որ ավելի վաղ մարդու ծնոտի չափերն ավելի մեծ էին, այդ թվում՝ ապրելակերպի և սնվելու պատճառով, իսկ այժմ ծնոտը փոքրացել է, ուստի ատամները պարզապես չեն տեղավորվում դրա վրա, կարող է առաջանալ ատամնաշարի կուտակումներ։ Այն էսթետիկորեն այնքան էլ հաճելի տեսք չունի, բարդույթներ է առաջացնում, ինչպես նաև հիգիենայի դժվարությունների պատճառով հրահրում է մի շարք ստոմատոլոգիական հիվանդություններ։ Հիմնականում ատամները, որոնք չեն տեղավորվում, կարող են սկսել տեղաշարժվել առաջ՝ ձևավորելով նաև կծվածքի խնդիր: Այս խնդիրները լուծվում են բրեկետների տեղադրմամբ, սակայն օրթոդոնտի մոտ միշտ էլ հարց է առաջանում՝ արդյոք հեռացնել իմաստության ատամները բուժումը սկսելուց առաջ, թե թողնել դրանք:
Իրականում ոչ: Եթե ատամներն արդեն ամբողջությամբ ծկթել են և միևնույն ժամանակ նրանք առողջ են, ախտահարված չեն կարիեսով կամ ստոմատոլոգիական այլ հիվանդություններով, չեն խանգարում հարևան ատամներին, ապա հեռացումն անհրաժեշտ չէ։ Կարևոր է, որ խնդիրը, որը լուծում է օրթոդոնտիկ բուժումը, չառաջանա իմաստության ատամների հետ կապված խնդիրների պատճառով: Ամեն դեպքում վերջնական որոշումը կայացնում է բժիշկը՝ նախնական հետազոտությունից ու ախտորոշումից հետո։ Եթե իմաստության ատամների հեռացումը ամեն դեպքում անհրաժեշտ է, ապա այն կատարում է վիրաբույժը՝ մինչև օրթոդոնտիկ բուժումը սկսելը։ Որպես կանոն, դրանք հեռացվում են զույգերով, որպեսզի չխախտեն դեմքի համաչափությունը։ Եթե կան ցուցումներ, ապա խորհուրդ չի տրվում անտեսել հեռացման ընթացակարգը, քանի որ բրեկետների տեղադրումից հետո մեխանիկական գործողությունը, իհարկե, կօգնի ուղղել ատամնաշարը, բայց ժամանակի ընթացքում ատամները կարող են նորից տեղաշարժվել և ընդունել իրենց նախկին դիրքը:
Ցավո՞տ է արդյոք իմաստության ատամի հեռացումը․
Կլինիկայում վիրաբույժի պրոֆեսսիոնալիզմը և աշխատանքային փորձը թույլ են տալիս նվազագույնի հասցնել իմասության ատամի հեռացման ժամանակ դիսկոմֆորտը և վնասվածքների հավանականությունը։ Հեռացումն իրականացվում է տեղային անզգայացմամբ։