Ինչո՞վ է տարբերվում All-on-4 ատամնային իմպլանտացիան All-on-6-ից

Ինչո՞վ է տարբերվում All-on-4 ատամնային իմպլանտացիան All-on-6-ից

All-on-4 իմպլանտացիայի համակարգը մշակվել է 1990-ականներին բժիշկ Պաոլո Մալոյի կողմից, և հետագայում կատարելագործվել։ Nobel Biocare ընկերությունը կարողացել է առաջ տանել և տարածել ոչ շարժական պրոթեզավորման տեխնոլոգիան, պարգևելով ժպիտ միլիոնավոր մարդկանց։

Ներկայումս All-on-6 մեթոդը ոչ պակաս պահանջարկ ունեցող ատամնաշարի վերականգնման միջոց է։ Սակայն, հաշվի առնելով ավելի շատ իմպլանտների օգտագործման անհրաժեշտությունը, այս մեթոդը ավելի թանկարժեք է։

Ինչո՞վ է տարբերվում All-on-4 ատամնային իմպլանտացիան All-on-6-ից: Արժե՞ արդյոք ավելին վճարել:

Դիտարկենք մանրամասն՝ հիմնային կետերը, ցուցումները, առանձնահատկությունները և կիրառման սահմանափակումները։

All-on-4 ատամնային իմպլանտացիայի համակարգի առանձնահատկությունները.

All-on-4-ը չորս իմպլանտներով պրոթեզավորման համակարգ է, որը նախատեսված է վերին և ստորին ատամնաշարի ամբողջական վերականգնման համար՝ ամբողջական ադենտիայի դեպքում։ Համակարգը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տեղադրել ոչ շարժական պրոթեզ՝ ատրոֆիայի նշանների, որոշ քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում և ապահով է տարեց հիվանդների համար։

All-on-6 ատամնային իմպլանտացիայի համակարգի առանձնահատկությունները.

All-on-6-ը վեց իմպլանտներով պրոթեզավորման համակարգ է, որը բարելավվել է պրակտիկ բժիշկների կողմից։ Այս համակարգը ընդլայնել է ոչ շարժական պրոթեզավորման կիրառման սահմանները, դարձնելով այն ավելի խնայող։

All-on-4 և All-on-6 մեթոդները ցուցված են հետևյալ դեպքերում․

- Լիովին բացակայում են վերին կամ ստորին ծնոտի ատամները։

- Բերանի խոռոչում կամ ամբողջովին կամ մասնակիորեն քայքայված ատամներ։

- Հայմորյան խոռոչների կամ նյարդային հանգույցների տեղակայումը թույլ չի տալիս իրականացնել դասական իմպլանտացիան։

- Սինուս-լիֆտինգի կամ օստեոպլաստիկայի անցկացումը հակացուցված է։

- Կա ոսկրի ռեզորբցիա կամ ատրոֆիայի նշաններ։

All-on-4 մեթոդը հնարավոր է կիրառել ոսկրի ռեզորբցիայի սկզբնական կամ միջին աստիճանի դեպքում, իսկ All-on-6 մեթոդը խորհուրդ է տրվում միջին և արտահայտված ոսկրային կորուստների դեպքում։

Այս երկու պրոտոկոլների կարևոր առանձնահատկությունն է Nobel Zygoma իմպլանտների օգտագործման հնարավորությունը՝ մինչև 5.25 սմ երկարությամբ։ All-on-4 մեթոդի համար ոսկրի ծավալը չպետք է լինի պակաս 5 մմ-ից լայնությամբ, վերին ծնոտի բարձրությունը պետք է գերազանցի 10 մմ, իսկ ստորինը՝ 8 մմ։

Իմպլանտի ներմուծման համար օգտագործվում են կենտրոնական և այտային ոսկրերը, որոնք պետք է բավարար խտություն ունենան։ Ապաճի ենթարկված լնդոսկրային հատվածը վերականգնվում է պրոթեզի արհեստական լնդով։

Իմպլանտացիայի ընթացքում հնարավոր է վերականգնել ճիշտ կծվածքը, ընտրել նոր ատամների իդեալական գույնը, հավասարեցնել դեմքի գծերը նույնիսկ պարոդոնտալ հիվանդությունների առկայության դեպքում։

Հակացուցումներ

Ցանկացած վիրահատական միջամտություն հակացուցված է պացիենտներին՝ ինչպես դասական մեթոդով, այնպես էլ անմիջական ծանրաբեռնվածության, եթե առկա են հետևյալ պաթոլոգիաները.

- Արյան հիվանդություններ, վատ մակարդելիություն

- Օնկոլոգիա

- Հեպատիտ

- Տուբերկուլոզ

- Սրտի, անոթային հիվանդություններ

- Շաքարային դիաբետ

- Քրոնիկական հիվանդությունների սրացումներ։

Բացարձակ և հարաբերական հակացուցումների առկայությունը անհրաժեշտ է ճշտել մինչ վիրահատության սկիզբը:

Համեմատության մեջ All-on-4 մեթոդը ունի ավելի շատ հակացուցումներ, քան All-on-6-ը, քանի որ երկու դեպքում էլ ներգրավվում են ոսկրի շերտեր, որոնք ավելի ենթակա են ատրոֆիայի։ Լրացուցիչ հենարանների բացակայության դեպքում All-on-4-ը զիջում է ավելի կատարելագործված տեխնոլոգիային։

Կարևոր գործոններ.

Կարևոր գործոն է օգտագործվող իմպլանտների տեսակը։

All-on-6-ի համար կիրառվում են ավելի բարակ միակազմ շեղանակով պտուտակներ, որոնք ունեն ագրեսիվ անատոմիա՝ խորը շերտերում ներթափանցելու համար առանց լրացուցիչ ուժի գործադրման։ Կոմպրեսիայի ազդեցության շնորհիվ ոսկրը խտանում է, ինչը տալիս է լրացուցիչ կայունություն։ Եթե ռեզորբցիայի վաղ փուլում ներգրավվում է կողմնային հատվածը, ապա "All-on-6" պրոթեզի միջոցով հնարավոր է կանխել հետագա հյուսվածքների կորուստը, ինչը նշանակում է՝ պահպանել կոնստրուկցիան ավելի երկար ժամանակ։

Համակարգի ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է կշռել բոլոր դրական և բացասական կողմերը։ Անհատական մոտեցումը և կլինիկական պատկերի գնահատումը պարտադիր պայման են համեմատության համար։ Իմպլանտոլոգի փորձն ու վիրահատության պայմանները՝ ոչ պակաս կարևոր գործոններ են։

Elix Clinic կենտրոնում մեր մասնագետները մանրամասն կխորհրդակցեն Ձեր հետ այս երկու համակարգերի բոլոր նրբությունների և առանձնահատկությունների մասին։ Ախտորոշումից հետո կստանաք մանրամասն բուժման պլան, որպեսզի կշռադատված ընտրեք այս կամ այն տարբերակը՝ հիմնվելով կլինիկական ցուցումների և բերանի խոռոչի վիճակի վրա։

Վստահեք Ձեր առողջությունը մեր մասնագետներին, գրանցվե՛ք խորհրդատվության հենց այսօր:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.