Վիրաբուժական ստոմատոլոգիան մեծ արագությամբ իր տեղն է գրավում բժշկության աշխարհում: Ներկայիս իրողություններում բժշկությունը դարձել է հասանելի բոլորին, բայց մարդկանց վախը ատամնաբույժներից գրեթե չի վերացել։
Սակայն ժամանակակից ստոմատոլոգիաի այս ճյուղը օգնում է ատամների հեռացման վիրաբուժական վիրահատություններով, իմպլանտացիայի նախապատրաստումով և բուն ատամների իմպլանտացիայով: Ինչպես նաև պարոդոնտոլոգիայի հսկայածավալ վիրահատություններ են կատարվում:
Մոռացեք ատամների ցավի մասին.
Փորձը ցույց է տալիս, որ ատամնաբույժների հանդեպ վախը ստիպում է հիվանդներին ուշադրություն չդարձնել բերանի տհաճ հոտին կամ ատամների ցավին, քանի որ նրանք պատճառաբանում են՝ անպայման ցավ կլինի, կլինի խուճապային իրավիճակ, վախի, արյան համի զգացում։
Երևի նախկինում հենց այդպես էր։ Բայց 21-րդ դարում փորձառու ստոմատոլոգը և լավ անզգայացնող պրենարատը լուծում են այդ խնդիրները: Իմաստության ատամը, արմատները և ատամի կիստան հեռացվում են ամբողջությամբ անցավ:
Ինչպե՞ս փրկել ատամը:
Երբ ատամը ունի վարակ, որը կենտրոնացած է ատամի արմատներից մեկի խողովակում, հակաբիոտիկներով և ֆիզիոթերապիայով բուժումն արդյունավետ չէ: Եթե ատամը և, համապատասխանաբար, մյուս արմատները չեն վնասվում, ապա ստոմատոլոգիան հաճախ ատամները պահպանելու համար տարբեր վիրահատություններ է ընդգրկում։
Ատամի ախտահարված արմատի հեռացումը և ատամը փրկելը վիրաբուժական ստոմատոլոգիայի ամենատարածված գործողություններուց է: Այն իրականացվում է ատամի արմատի կիսման միջոցով՝ հեռացվում է միայն ախտահարված արմատը։ Արդյունքում պացիենտը փրկում է իր ատամը։
Եթե ատամ եք հեռացրել, ի՞նչ պետք է անել:
Առանց ատամի մնալը ոչ միայն բերանի խոռոչի արտաքին տեսքի և էսթետիկական խնդիր է, այլև կարող է առաջացնել ֆիզիոլոգիական անհարմարություն։ Ատամնաբույժը մասնագիտորեն և արագ կօգնի վերացնել խնդիրը, իսկ մեկանգամյա իմպլանտացիան կփրկի իրավիճակը։ Սա ատամը միաժամանակ հեռացնելու և իմպլանտի և ժամանակավոր պսակի տեղադրման պրոցեդուրա է: Եթե հաշվի առնենք ավանդական իմպլանտացիան, ապա ատամի հեռացման և իմպլանտի տեղադրման միջև ընկած ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև մի քանի ամիս:
Փորձառու ստոմատոլոգը կարող է ապահովել իմպլանտի անխոչընդոտ տեղադրման պրոցեսը հեռացված ատամի տեղում:
Վերականգնողական և պլաստիկ վիրահատություններ ծնոտների վրա՝ սինուս լիֆտ
Սինուս լիֆտինգը վերին ծնոտի ոսկրային հյուսվածքի ավելացումն է՝ մաքսիլյար սինուսներում հյուսվածքի փոխպատվաստման միջոցով: Այս վիրահատությունը կատարվում է այն դեպքերում, երբ իմպլանտի տեղադրումն անհնար է դառնում ոսկրային հյուսվածքի բացակայության կամ սակավ լինելու պատճառով՝ ոսկրային ատրոֆիա։ Այս պաթոլոգիան հնարավոր է շտկել վիրահատության միջոցով։
Պետք չէ հետաձգել բերանի խոռոչի առողջության հետ կապված խնդիրները: Ի վերջո, որքան երկար սպասեք, այնքան ավելի թանկ բուժում կստանաք հետագայում:
Պետք չէ վախենալ դիմել ատամնաբույժի ՝ ատամի ցավի, ատամի էմալի զգայունության և այլ տեսակի անհարմարությունների առաջին ախտանիշների դեպքում:
Ատամների վիրահատությունը կօգնի լուծել ցանկացած խնդիր։
Sinus Lifting
Ատամների կիստաներ և գրանուլոմաներ
Իմաստության ատամի հեռացում