Բիոռեվիտալիզացիան բառացիորեն մաշկի «վերակենդանացումն» է, այն հնարավոր է դառնում հիալուրոնաթթվի վրա հիմնված պրեպարատների գործունեության շնորհիվ, բաղադրիչ, որը խորը թափանցում է բջիջների մեջ, վերականգնում է նյութափոխանակության գործընթացները և կանխում տարիքային փոփոխությունների զարգացումը:
Հիալուրոնաթթուն նյութ է, որն արտադրվում է մեր մարմնի հյուսվածքներում: Այն լինում է մաշկի, հոդերի, աճառի մեջ,նրա հիմնական գործառույթներից մեկը միջբջջային տարածությունում ջրի բալանսի կարգավորումն է։ Բացի հիալուրոնաթթվից, մաշկի գեղեցկության և երիտասարդության համար կարևոր են հատուկ սպիտակուցները՝ կոլագենը և էլաստինը։ Միևնույն ժամանակ, ինչպես հիալուրոնաթթուն, կոլագենը և էլաստինը ոսկորների, հոդերի, ջլերի, եղունգների և մազերի կարևոր կառուցվածքային կոմպոնենտներն են:
Տարիքի հետ մեր մարմնում նվազում է հիալուրոնաթթվի, կոլագենի և էլաստինի քանակը, ուստի օրգանիզմը սկսում է դրանք այլ կերպ բաշխել՝ դրանք հիմնականում ուղարկում է ոսկորներ և հոդեր, քանի դրանգ առողջ վիճակը ավելի կարևոր է գոյատևման համար, քան արտաքին տեսքը: Մաշկի բջիջները աստիճանաբար կորցնում են խոնավությունը, դեմքի սպիտակուցային «կառուցվածքը» թուլանում է։ Սրա պատճառով էպիդերմիսի շերտը բարակում է, մաշկի որակը վատանում է, և առաջանում են կնճիռներ։ Այս խնդրի արդյունավետ և անվտանգ լուծումը մաշկի բջիջներում հիալուրոնաթթվի պակասի արհեստական համալրումն է։
Բարեբախտաբար, այսօր դա հնարավոր է բիոռեվիտալիզացիայի համար նախատեսված պրեպարատների ներարկումների միջոցով։ Պրոցեդուրայի նպատակն է դադարեցնել ծերացման գործընթացը, բարելավել մաշկի որակը, խոնավեցնել այն և սնուցել հիալուրոնաթթվով։ Այս մոլեկուլները լրացնում են տարածությունը կոլագենի և էլաստինի սպիտակուցային մանրաթելերի միջև, ինչպես նաև խթանում են ֆիբրոբլաստները՝ բջիջները, որոնք արտադրում են իրենց սեփական կոլագենը և էլաստինը: Հենց այս կրկնակի ազդեցության շնորհիվ է, որ պրոցեդուրան ունի կոմպլեքս ազդեցություն։ Հիալուրոնաթթվով հագեցվածությունը տալիս է և՛ ակնթարթային արդյունք (դեմքը փայլուն և խոնավեցված տեսք ունի), և՛ էսպես ասած կուտակային (մաշկում աստիճանաբար ավելանում է կոլագենի և էլաստինի քանակը, ինչի շնորհիվ այն դառնում է տոնուսային և առաձգական):
● Բնական արդյունք
Հիալուրոնաթթուն մարդու մաշկի բնական բաղադրիչն է, ուստի եթե օգտագործեք որակյալ արտադրանք, ապա ալերգիա կամ կողմնակի ազդեցություններ չի լինի:
● Արագ արդյունք
Ջրի բալանսի կարգավորումն ակնթարթորեն վերականգնում է դեմքի բնական փայլն ու թարմությունը, մինչ դեռ էֆեկտն ավելի երկար է տևում, քան սովորական խնամքից կամ դիմակից հետո:
● Հարմարավետություն
Որպեսզի պրոցեդուրան անցնի առանց ցավի և դիսկոմֆորտի, օգտագործվում է անզգայացնող քսուք։
● Ունիվերսալություն
Բիոռեվիտալիզացիան կարող է կատարվել ինչպես առանձին՝ մաշկի որակն ու տեսքը բարելավելու համար, այնպես էլ որպես օժանդակ պրոցեդուրա պլաստիկ վիրահատությունից հետո ավելի արագ վերականգնման համար:
● Բոլոր եղանակների արդի լինելը
Պրոցեդուրան կարող է իրականացվել տարվա ցանկացած եղանակի, քանի որ այն կախված չէ արևի սեզոնային ակտիվությունից։
● Վերականգնման կարճ շրջան
Պրոցեդուրայից հետո հայտնվում են փոքրիկ հանգույցիկներ, որոնք մի քանի օրից լուծվում են