Գրավիչ և լավ տեսք ունենալու գլխավոր գրավականը հարթ և փայլուն մաշկն է։ Հաճախ ակնեն հայտնվում է մաշկի վրա և փչացնում ոչ միայն արտաքին գրավչությունը, այլև տրամադրությունը։
Առավել ցայտուն է երևում դեմքի ակնեն, որը միշտ գտնվում է «աչքի առաջ» և անհանգստություն պատճառում ողջ օրվա ընթացքում։ Դեմքի ակնեն առավել հաճախ հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ։
Ակնեի (կորյակների) առաջացման պատճառները տարբեր են՝ քնի խանգարումներ, նյարդային համակարգի անկայուն վիճակ, հորմոնալ խանգարումներ, մաշկի ոչ ճիշտ խնամք, գրգռող սննդի և ալկոհոլի օգտագործում, աղեստամոքսային համակարգի խանգարում, դեղորայքի օգտագործում։
Գոյություն ունեն ակնեի տարբեր տեսակներ և բուժման տարբեր ձևեր: Մեր կենտրոնի մասնագետները բուժում են ակնեն անհատական մոտեցմամբ՝ կախված մաշկի տեսակից և առաջացման պատճառներից։
ակնեն (կորյակները) արտահայտված է լինում մաշկի վրա տարբեր ձևերով՝
բորբոքային՝ այս տիպի կորյակները արտահայտված են լինում մաշկի վրա թարախային բշտիկներով։
ռետենցիոնալ՝ բաց կոմենդոնների և փակ կոմենդոնների տեսքով։ Բաց կոմենդոնները մաշկի վրա արտահայտված են լինում սև կետերի տեսքով, իսկ փակ կոմենդոնները ցայտուն արտահայտված չեն և ունեն սպիտակավուն տեսք։
Ոչ գրագետ բուժումից և կորյակների ծանրության աստիճանից կախված՝ հետագայում առաջանում են նաև սպիներ և հետքեր։
Շատ կարևոր է ակնեի ճիշտ և գրագետ բուժումը։ Հետագա տհաճություններից խուսափելու համար չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ՝ օգտագործելով բազմազան «ակնեի դեղեր» կամ պայքարել ակնեի դեմ՝ սեղմելով կորյակները. այս երևույթը շատ տարածված է դեռահասների մոտ։
Նմանատիպ բոլոր միջամտություններն ավելի են խորացնում ակնեն և բարդացնում հետագա բուժումը։
Խնդրի լուծման համար միայն «ակնեի դեղ» օգտագործելը բավարար չէ, Elix Clinic կենտրոնն առաջարկում է ակնեի բուժման համալիր մոտեցում՝
1․ Պատճառ հանդիսացող գործոնի վերացում
2․ Համապատասխան սննդակարգ
3․ Համատեղ աշխատանք թերապևտի, էնդոկրինոլոգի և գինեկոլոգի հետ
4․ Կոսմետոլոգիական միջամտություններ՝ պիլինգներ, կարբոքսիթերապիա, դեմքի ուլտրաձայնային մաքրում և խնամք։
Բուժման տևողությունը խիստ անհատական է՝ կախված խնդրի բարդությունից և բուժման տեսակից։
Ակնեն և ակնեի հետքերը տարատեսակ թանկարժեք քսուքներով թաքցնելու կարիք այլևս չկա, քանի որ ակնեից մեկընդմիշտ ազատվելու համար կարող եք դիմել մեր մասնագետներին, ովքեր մեծ պատրաստակամությամբ կօգնեն, որ Դուք բարելավեք Ձեր գրավչությունը և հմայքը։